ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական» է, որ իր ռուս պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին որպես հյուր հրավիրի ներկա գտնվելու «Մեծ յոթնյակի» (G7) հաջորդ գագաթնաժողովին, գրում է Bloomberg գործակալությունը:
Թրամփի խոսքով՝ G7-ի անդամ երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի հարցը, սակայն խոստովանել է, որ չգիտի՝ արդյոք Մոսկվան խմբի կազմ կվերադառնա, թե ոչ:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը համաձայնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանին 2020թ.-ին G7-ի՝ ԱՄՆ-ում կայանալիք գագաթնաժողովին հրավիրելու առաջարկը:
Նշենք, որ «Մեծ յոթնյակը» տնտեսապես զարգացած երկրների միավորում է, որի կազմի մեջ մտնում են Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Ճապոնիան: Խումբը յոթնյակի ձևաչափով գործել է 1976-1997թթ.: Ռուսաստանի անդամակցությունից հետո այն վերանվանվել է «Մեծ ութնյակ»:
2014թ.-ի մարտին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և այդ առնչությամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին խմբի անդամները բացառել էին Ռուսաստանի անդամակցությունը և վերադարձել G7 ձևաչափին:
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01