Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը միակողմանի համաձայնագիր չէ, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված փաստաթուղթ:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո, «Եվրո Նյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«Եթե Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ կամ առանց ԱՄՆ-ի որոշի կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, կարող ենք մի քանի ժամում վերադառնալ ՀԳՀԾ-ի կատարյալ իրագործմանը»:
Իրանի ԱԳ նախարարն այն դեպքում է ընդգծել ՀԳՀԾ-ի շրջանակում դիմացի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, երբ այսօր Ֆրանսիայում կայանալու է Մեծ Յոթնյակի գագաթնաժողովը:
Մեծ Յոթնյակի գագաթնաժողովն անցկացվելու է օգոստոսի 24-26-ը՝ ֆրանսիական Բիարից քաղաքում:
Ֆրանսիան, որպես Մեծ Յոթնյակի խմբի հերթական նախագահ, առերևույթ փորձում է վերջին հնարավորություններն օգտագործելով, փրկել Իրանի հետ 2015 թվականինն կնքված միջուկային համաձայնագիրը։
Ներկայումս աշխարհում տնտեսական լճացման նշաններ են դրսևորվել, նավթի համաշխարհային շուկայի ճակատագիրը և Պարսից ծոցի ու Հորմոզի նեղուցի միջոցով դրա առևտրի անվտանգությունը դարձել են մտահոգիչ հարց: Այդ մտահոգությունն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի լարվածություն հարուցող քայլերի հետևանքով ավելի է խորացել :
Լրատվական շրջանակների տեսանկյունից, հաշվի առնելով Թրամփի և աշխարհի հարուստ ու արդյունաբերական վեց երկրների ղեկավարների միջև առևտրի ոլորտում առկա տարաձայնությունների խորացումն այժմ Իրանի հարցը կարող է մեծացնել Մեծ Յոթնյակի երկրների առաջնորդների միջև տարաձայնությունն Իրանի հետ գործակցելու հարցով:
Թրամփի և աշխարհի հարուստ ու արդյունաբերական վեց երկրների ղեկավարների միջև առևտրի ոլորտում առկա տարաձայնություններն առաջացել են 2018 թվականին՝ Կանադայում անցկացված Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում:
Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Եվորպան մինչև սեպտեբմերի 5-ը չվերսկսի իրանական նավթի գնումը և բանկային ու առևտրային փոխանակումները, Թեհրանը կսկսի ՀԳՀԾ-ում նախատեսված մեխանիզմների շրջանակում իր միջուկային պարտավորությունների կրճատմանն ուղղված երրորդ քայլը:
Լոնդոնում լույս տեսնող Ինդիփենդենթ օրաթերթը գրել է.«Եվրոպացի ղեկավարները Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում պետք է որոշեն՝ շարունակելո՞ւ են իրենց ջանքերը ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ և Իրանին ավելի վճռակամ են դարձնելու իր քաղաքականությունները շարունակելու համար, թե՞ նոր դիրքորոշում որդեգրելով համաքայլ կդառնան Թրամփին:
Մեծ Յոթնյակի գագանթաժողովի շեմին Բլումբերգ հեռուստաալիքը հաղորդել է.«Իրանի դեմ Դոնալդ Թրամփի ծայրահեղական քաղաքականություններից Եվրոպական երկրների դժգոհությունը պատճառ է դարձել, որ եվրոպացիները չվստահեն ԱՄՆ-ին»:
Նման իրավիճակում, թվում է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը Եվրոպայի համար դարձել է մի տեսակ փորձ ԱՄՆ-ի ճնշումների դիմաց հավասարակշռություն ստեղծելու և միջազգային համաձայնությունը պահպանելու համար, որը ԵՄ-ի հեղինակության համար մեծ նշանակություն ունի: Սա հենց այն կետն է, որին անդրադարձել է Զարիֆը «Եվրո Նյուզ»-ին տված հարցազրույցում:
Պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ-ի միակողմանի քայլերի հետևանքները կարճատև չեն լինելու և եթե Եվրոպան և մեծ տնտեսության տեր երկրները, ինչպես Ճապոնիան չկարողանան ԱՄՆ-ի մաքսիմալիստական ակնկալիքներից պաշտպանել իրենց իրավունքները, այդ նահանջի համար անտարակույս երկրները բոլոր ոլորտներում ծանր գին են վճարելու:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55