Պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները ևս պետք է հայտարարագիր կներկայացնեն: Այս մասին այսօր ԱԺ-ում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22 թթ. ռազմավարությունը քննարկելիս ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Իր հերթին Նարիա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե արդյոք քննարկվել է հակակոռուպցիոն կոմիտեի դատավորների աշխատավարձը: Ըստ նրա՝ հակակոռուպցիոն կոմիտեն բավական կարևոր ֆունկցիա է իրականացնելու, և բացարձակ անկախ լինելու համար պետք է բացարձակ տանելի աշխատավարձեր լինեն:
«Այս մարմինը, ենթադրում եմ, որ անպայման անդրադառնալու է նաև մինչև հիմա ներկայացված բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերին: Տվյալ պաշտոնյայի մինչև ո՞ր ազգակցական շրջանակն է լայնացվելու, որոնք ներգրավվելու են պարտադիր հայտարարագիր ներկայացնողների մեջ, որպեսզի մենք արդյունքում աբսուրդի չհասնենք»,- ասաց Զոհրաբյանը:
Զոհրաբյանը հիշեցրեց նաև, որ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հրապարակման մեջ նշված է եղել, որ պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները ևս պետք է հայտարարագիր ներկայացնեն, որը հաստատեց նախարարն ու հավելեց, որ պաշտոնյայի հայտարարագրում առանձին տեղ է լինելու նրա բանկային հաշիվների հետ կապված: Նշեց նաև, որ լիազորագրի համակարգի ներդրումը ներկայումս խնդիրներ կառաջացնի մասնագետների պակասի պատճառով:
«Պաշտոնյաները հայտարարագրելու են արտասահմանյան բանկերում բացվող հաշիվները: Լիազորագրերի հետ կապված, ոչ այս փուլում, բայց հանձնարարականը բովանդակային առումով անպայման կկատարվի: Լիազորագիրը, միգուցե, լավ է, բայց պետք է ինստիտուցիոնալ համակարգ աշխատի»,-ասաց նախարարը:
Նախարարը հավելեց նաև, որ երկու կառույցներում էլ աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում և հնարավոր է՝ ներգրավվեն միջազգային դոնորներ, որոնք գումարը կփոխանցեն պետական բյուջե և պետական բյուջեյից կստանան աշխատավարձը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44