ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին։ Հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության ամրապնդման հեռանկարն էր: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացքը: Խոսվել է ինչպես դպրոցների ենթակառուցվածքների հզորացման, այնպես էլ կրթական ոլորտի բարեփոխումներում մեթոդական աջակցության մասին: Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև ներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանը:
Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ կառավարության օժանդակությամբ իրականացվող վերապատրաստման և փոխանակման ծրագրերին և դրանց շարունակականության հարցին:
Նրանք համակարծիք են, որ սկսած հանրակրթական հաստատություններից, մեդիագրագիտության բարձրացումը չափազանց կարևոր է:
Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայկական մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման նախաձեռնություններին ու ծրագրերին: Նախարարն էլ վստահեցրել է, որ Հայաստանն ուրախ կլինի այս ոլորտում նույնպես համագործակցել ամերիկյան կողմի հետ:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44