Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են: Հայաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղության հասնելու միջավայրի ձևավորմանը և չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը: Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի գոյության սպառնալիք: Խաղաղությունն այլընտրանք չունի, և Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ուժ՝ խաղաղության ապահովման համար:
Կարգավիճակի և անվտանգության խնդիրներն ունեն առաջնային նշանակություն. Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի շրջանակը: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում մարդու իրավունքների անօտարելի իրավունքը ենթադրում են նաև ազատ կամարտահայտում: Սա ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացում, այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների գործուն մասնակցությունը բանակցային գործընթացում: Եթե Ադրբեջանն այդքան հետաքրքրված է խնդրի խաղաղ կարգավորմամբ, ապա նույնքան հետաքրքրված պիտի լինի Արցախի ընտյալ ներկայացուցիչների ներգրավմամբ բանակցություններով։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01