Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
Ջուլֆալակյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում: «Կարծում եմ, արդեն պահը հասել է, որ ես հրաժարական տամ, և դրա պատճառները մի քանիսն են: Որոշումը մի ամիս առաջ եմ կայացրել: Աշխատանքային 20 տարվա ընթացքում խնդիր չեմ ունեցել ո՛չ Սպորտի նախարարության, ո՛չ ըմբշամարտի ֆեդերացիայի և ո՛չ էլ Օլիմպիական կոմիտեի հետ: Երեք ղեկավար կողմն էլ դեմ է եղել իմ որոշմանը: Հիմնական պատճառը հավաքականում վերջին ամիսներին տեղի ունեցող տարաձայնություններն են: Հավաքականի որոշ մարզիկներ ցանականում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, հավաքի ուսումնամարզական պլանն ու մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությամբ»,- նշեց Ջուլֆալակյանը և հավելեց, որ կազմակերպվում է դավադրություն, որի պատճառն ինչ-որ տեղ իր համար հասկանալի է:
Նրա խոսքով` մարզիկների՝ երկու բևեռի բաժանվելը վատ կանդրադառնա հավաքականի վրա: Լևոն Ջուլֆալակյանն ընդգծեց նաև, որ հետագայում ըմբշամարտի հավաքականի արդյունքների շարունակական լինելու համար գլխավոր մարզիչը պետք է պատրաստված լինի, ով կկարողանա ավելի լավ մարզիկների պատրաստել և ավելի շատ մեդալներ բերել Հայաստանի հավաքականին:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44