Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Լիկվոր» և «Արփիմեդ» տեղական դեղագործական ընկերություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շրջայց է կատարել և ծանոթացել ընկերությունների գործունեությանը: Առաջին այցով նա եղել է «Լիկվոր» ընկերությունում, որը զբաղվում է ակնակաթիլներ, ներերակային և կաթիլաներարկման լուծույթների արտադրությամբ:
Ընկերության ռազմավարությունն ուղղված է արտահանվող դեղերի ծավալի մեծացմանը, աշխարհագրական ընդլայնմանը և արտադրանքի տեսականու մեծացմանը: Արտադրանքի 70%-ից ավելին արտահանվում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ: «Լիկվոր» ընկերությունը ապահովում է Հայաստանից արտահանվող դեղերի ավելի քան 40%-ը:
Նախարարի հաջորդ այցը «Արփիմեդ» հայկական դեղարտադրող ընկերությունն էր: Շրջելով կառույցում` Արսեն Թորոսյանը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին և արտադրատեսակներին: Գործարանը կառուցված է ժամանակակից միջազգային պահանջների համապատասխան:
Ընկերությունը զբաղվում է ցավազրկողներ, գլյուկոկորտիկոիդներ, հակաբորբոքային, հակաբակտերիալ, հակապրոտոզոային դեղերի արտադրությամբ:
Երկու ընկերությունների տնօրենները նշել են, որ ամեն ինչ արվում է կատարելագործելու արտադրական և լաբորատոր սարքավորումները:
«Միանշանակ կարող ենք ասել, որ ընկերությունները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, քանի որ նրանք ունեն GMP հավաստագրեր: Այցելելով «Լիկվոր» և «Արփիմեդ» ընկերություններ` մենք ինքներս հավաստիացանք, որ տարբեր երկրների դեղարտադրողներն այցելելով մեր երկիր, տեսնում են, որ արտադրությունն այն որակի է, որն ընդունված է ամբողջ աշխարհում», - ասել է նախարար Արսեն Թորոսյանը:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44