ԱՄՆ-ն պատրաստ Է ֆինանսական միջոցներ տրամադրել Իրանին, եթե այդ երկրի իշխանությունները փոխեն իրենց գործելակերպը եւ կատարեն Վաշինգտոնի առաջադրած պայմանները: Այդ մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստն օգոստոսի 27-ին տարածել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Մենք ցանկանում ենք, որ Իրանը նորմալ երկիր լինի: Մենք ցանկանում ենք, որ Իրանի ժողովուրդը հաջողության հասնի իր ղեկավարության գործելակերպը փոխելու հարցում»,- ասել Է նա: «Երբ դա արվի, մենք ուրախ կլինենք Իրանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ նրանց տրամադրել ռեսուրսներ ու կապիտալ, որոնք անհրաժեշտ են, որ նրանք հաջողակ երկիր դառնան»,- հայտարարել Է Փոմպեոն՝ պատասխանելով այն հարցին, թե Վաշինգտոնը պատրաստ Է արդյոք Իրանին հատկացնել կարճաժամկետ վարկեր, որոնք այդ երկրին թույլ կտան հաղթահարել ԱՄՆ-ի պատժամիջոցների տնտեսական հետեւանքները:
Մինչդեռ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախօրյակին հայտարարել Է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր չԷ, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը:
«Բիարից ուղեւորության ժամանակ ես ասացի, որ Իրանի նախագահի եւ Թրամփի միջեւ հանդիպումը հնարավոր չԷ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադառնա «5+1» ձեւաչափին (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները + Գերմանիան) եւ չի սկսի կատարել միջուկային գործարքի (դրույթները)»,- Զարիֆի խոսքը մեջբերում Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:
Նա հավելել Է, որ «մինչեւ դա տեղի չունենա, երկկողմ բանակցությունները չեն կայանա»: Նախարարի խոսքով՝ «այն, ինչի մասին այդ կապակցությամբ ասել են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, մնում Է միայն իրենց գործը»: «Մեր դիրքորոշումը հստակ Է՝ ԱՄՆ-ը եւ Թրամփը վիժեցրել են պայմանագիրը, որը դարձել երկրների միջեւ երկարատեւ բանակցությունների արդյունքն Էր, ուստի այժմ անհրաժեշտ Է կատարել անցյալ պայմանավորվածությունները: Այդ ուղղությամբ մենք ԱՄՆ-ի կողմից ընդունելի գործողություններ չենք տեսնում»,-ընդգծել Է Զարիֆը:
Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է համարում Ռոուհանիի եւ Թրամփի հանդիպման անցկացումը: Ֆրանսիայի նախագահի կարծիքով, այդ քայլը «կօգնի կանգնեցնել իրադրության Էսկալացումը եւ նպատակներ իրագործել»: Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ Ռոուհանիի հետ պատրաստ Է հանդիպել համապատասխան պայմանների առկայության դեպքում։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02