Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը կարևորել է UNICEF-ի հետ համագործակցությունն ու երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների շրջանակում փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:
UNICEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ պատրաստ են իրենց մանդատի շրջանակում աջակցել Արդարադատության նախարարությանը և քննարկել համագործակցության հետագա ուղղությունները:
UNICEF-ի ներկայացուցիչը փայլուն օրինակ է համարել այն հանգամանքը, որ Հայաստանը ազատազրկման վայրերում ամենացածր թվով անչափահաս դատապարտյալ ունեցող երկրներից է և հաջող օրինակ՝ Անչափահասների արդարադատության խորհրդի ստեղծումը, որը, Տանյա Ռադոչայի գնահատմամբ, արդյունավետ է աշխատում: UNICEF-ի ներկայացուցչի՝ Հայաստանին վերաբերող հաջորդ դրական օրինակը վերաբերում էր երկրի ստանձնած պարտավորությանը՝ ուղղված երեխաների նկատմամբ բռնության վերացմանը:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների քննարկման ընթացքում նախարար Բադասյանը վստահեցրել է, որ Կառավարության առաջնահերթություններից է մարդու իրավունքների պաշտպանությունը և բարձրացված հարցերի լուծումները տեղ կգտնեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարությունում և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրում:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44