Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտի համագործակցության հարցերին:
Շուգաևը նշել է, որ պատրաստ են աջակցել Թուրքիային ազգային ինքնաթիռի արտադրության համար և հավելել. «Մենք կարող ենք Թուրքիային ապահովել ինքնաթիռի շարժիչներով և ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումներով»:
Շուգաևը, անդրադառնալով Թուրքիայի կողմից իրականացվող 5-րդ սերնդի TF-X կործանիչների նախագծին, ասել է, որ երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
Ինչ վերաբերում է ռուսական արտադրության SU-35 և SU-57 մարտական ինքնաթիռներին, ապա Շուգաևի խոսքով` Անկարան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել:
«Շատ վաղ է խոսել պայմանագրի վերաբերյալ, քանի որ պաշտոնապես դեռ չեն դիմել: Այս հարցերը քննարկելու ենք թուրք գործընկերոջս՝ պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմաիլ Դիմիր հետ», -ասել է նա:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44