Ռուսական փորձագիտական շրջանակներում մեծ հետաքրքրություն է առաջացրել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների՝ նախօրեին տեղի ունեցած երկխոսությունը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ավիատիեզերական միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսի ժամանակ, ուսումնասիրելով ռուսական նոր սերնդի SU-57 ռազմական ինքնաթիռները, հարց էր ուղղել, թե արդյոք թուրքական կողմը կարող է գնել այն։
Ի պատասխան Էրդողանի հարցին՝ Պուտինն ասել է, որ այո, թուրքական կողմը կարող է իրենցից գնել այդ ինքնաթիռները։
Երկու նախագահների երկխոսությունը քննարկման առարկա է դարձել և փորձագետները փորձել են վերլուծել և պարզել, թե արդյոք Էրդողանի հարցը ցուցադրական բնույթ էր կրում:
Ռուսական «Экспорт ворежений» ռազմական հանդեսի փորձագետ Անդրեյ Ֆրոլովը չի բացառել նման տարբերակը՝ հաշվի անռնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն վերջերս կասեցրեց Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում։ Կասեցման գլխավոր պատճառ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ ռուս-թուրքական գործարքն էր։
«Երբ թուրքերի և ամերիկացիների միջև ծագեցին F-35-ների հետ կապված դժվարություններ, SU-57–երի թեման արծար]եց հենց թուրքական կողմը։ Սակայն այդ ցակությունn իրական է, թե ոչ, առայժմ դժվար է ասել, բայց անշուշտ չի կարելի բացառել, որ նրանք կգնեն դրանք։ Եթե նրանք գնեն այդ ինքնաթիռները, ամենայն հավանականությամբ Թուրքիան կհավակնի այդ ինքնաթիռների որոշ մասերի արտադրությանը»,-ասել է փորձագետ։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02