Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստ են համատեղ ջանքեր գործադրել Իդլիբում նոր հումանիտար ճգնաժամերի կանխման և Սիրիայի հյուսիս-արևմուտքի խաղաղ բնակչության պաշտպանության ուղղությամբ՝ Բաշար ալ Ասադի ռեժիմի բանակի հարվածների ֆոնին: Սույն հարցի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ria.ru-ն՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարցերի հետ մեկտեղ Էրդողանն ու Թրամփը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:
Ըստ հաղորդման՝ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել Իրանի վերաբերյալ Ֆրանսիայում անցկացված «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում ձեռնարկված քայլերի և Անկարայում ԱՄՆ նոր դեսպան Դևիդ Սաթերֆիլդի գործունեության մեկնարկի կապակցությամբ:
Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները կրկին շեշտել են, որ շահագրգռված են փոխադարձ շրջանառության աճի և այդ ցուցանիշը 100 մլրդ դոլարի հասցնելու հարցում:
«ԱՄՆ-ի հետ համաձայնությունը՝ Եփրատից արևելք ընկած հատվածը մաքրելու և անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ, ճիշտ քայլ է: Ստեղծվել է համակարգող կենտրոն, և շուտով կսկսվեն համատեղ հերթապահությունները։ Բայց մենք թույլ չենք տա ձգձգել գործընթացը, ինչպես դա տեղի է ունենում Մանբիջի հարցում»,- այս մասին էլ Էրդողանն ասել է Մոսկվա կատարած այցից վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ Անկարան թույլ չի տա Սիրիայի արևելքը վերածել շրջանի, որտեղ կգտնվեն քրդական կազմավորումները:
«Այժմ մեր ամբողջ սահմանի երկայնքով ամեն ինչ պատրաստ է, բոլորն իրենց տեղերում են՝ անձնակազմը, զրահատեխնիկան։ Մենք պատրաստ ենք գործել ցանկացած պահի։ Մեզ համար այնտեղ խնդիրներ չկան»,- հավելել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ Մանբիջում, որի շուրջ ԱՄՆ-ն և Թուրքիան ավելի վաղ համաձայնեցրել էին քրդական կազմավորումների դուրսբերման ճանապարհային քարտեզը, քրդական կազմավորումներն «այժմ փորձում են խարդախել՝ ասելով, թե դուրս են եկել, բայց ոչ ոք դուրս չի գալիս»:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02