Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով՝ 2016 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր է ունեցել 440579 տրանսպորտային միջոց։ Այս թիվը սեզոնային բնույթ ունի՝ տարվա սկզբից աճում է և տարեվերջին հասնում իր պիկին, հետո կրկին նվազում, ինչը պայմանավորված է պայմանագրերի կնքման ժամանակի հետ։
2015 թվականի հունիսի համեմատ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների թիվն ավելացել է մոտավորապես 5000-ով։
Պայմանագրերի մեծ մասը պատկանում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ‐ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությանը՝ 130472 տրանսպորտային միջոց, որը կազմում է ընդհանուր թվի 29.6%-ը։ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների թվով երկրորդը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն է՝ 90745 մեքենա։ Ամենից քիչ մեքենաներ ունի «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը՝ 30500։
Իսկ ինչպես է փոխվել առանձին ընկերությունների տեսակարար կշիռը ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների քանակով՝ վերջին 1 տարվա ընթացքում։
Ինչպես տեսնում եք՝ շուկայի խոշորագույն խաղացող «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ‐ԱՐՄԵՆԻԱ»-ի տեսակարար կշիռը նվազել է 3.1 տոկոսային կետով (2015 ի հունիսի վերջին այս ընկերությանը բաժին էր ընկնում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների 32.7%-ը)։
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի տեսակարար կշիռը 7.5%-ից նվազել է մինչև 6.9%: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի կշիռը նույնպես նվազել է՝ 22.4%-ից հասնելով 20.6%-ի։
Մյուս 3 ապահովագրական ընկերությունների կշիռն աճել է։
«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ին բաժին ընկնող մեքենաների թիվը 11.7%-ից հասել է 12%-ի։ «ՌԵՍՈ»-ի կշիռն աճել է 1.3 տոկոսային կետով՝ 11.5%-ից հասնելով 12.8%-ի։
Իսկ ամենից շատ՝ 3.9 տոկոսային կետով աճ է գրանցել «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը։ 2015 թվականի հունիսին այս ընկերությանը բաժին էր ընկնում 61740 մեքենա (ընդհանուրի 14.2%-ը), իսկ 2016 թվականի հունիսին՝ 79761 մեքենա (ընդհանուրի 18.1%-ը):
168,am
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44