«Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ին 2019 թվականի պետական բյուջեից կհատկացվի 57 միլիոն 762 հազար դրամ: Հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ մինչև 2018 թվականը լրավճարներն իրականացվել են «Լույս» հիմնադրամի միջոցներից, իսկ նախորդ տարի իրականացրել է Մշակույթի նախարարությունը, ապա՝ «Իմ քայլը» հիմնադրամը:
«Գաղափարական և սկզբունքային հարց կա, քանի որ ասում ենք ՀՀ պետական ազգային ակադեմիական երգչախումբ, անհասկանալի է, թե ինչու այն պետք է ֆինանսավորվի անհատների, բարեգործների կողմից»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ պետությունը պետք է իր պարտավորությունները կատարի և պայմաններ առաջադրի: «Իմ եզրակացությունն այնպիսինն է․ մենք արվեստին և մշակույթին պետք է նայենք որպես մեր տնտեսության ճյուղերից մեկը, իմ ընկալմամբ՝ դա տնտեսության ճյուղ է, որին պետությունն ինչ-որ առումով ֆինանսավորում է և պետք է հասկանանք, թե դրա արդյունքում ինչ ենք ստանում»,-ասաց նա և նշեց, որ հարկավոր է ապրել տնտեսական կանոններով:
Ըստ Փաշինյանի՝ այս ոլորտում հարկավոր է հստակ խնդիր դնել՝ մեծացնել թանգարանների, կոլեկտիվների, թատրոնների եկամուտները: «Սա չի նշանակում, որ պետք է իրենք շահութաբեր լինեն, թեև դա էլ ինչ-որ պահի պետք է դառնա խոսակցության նյութ, մենք ասում ենք, որ պետք է եկամուտներն ավելանան»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ փոխվելու է նաև դրամաշնորհներ տրամադրելու կոնցեպտը:
Վարչապետը ներկայացրեց, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով թանգարան այցելուների թիվը աճել է 31 տոկոսով, թատրոնների այցելուների թիվը՝ 41 տոկոսով: «Այս թվերը ցույց են տալիս մի կարևոր բան․ Հայաստանի կառավարության և հանրության մեջ կա երկխոսություն, այդ երկխոսությունը տեղի է ունեցել և տեղի է ունենում, բոլոր ցուցանիշները, որ ունենք, այդ երկխոսության արդյունքն են: Մեր երկրում պետք է բացառել այնպիսի թանգարանների գոյությունը, որտեղ մարդ չի մտնում: Ես համոզվել եմ, որ մեր երկրում կան թանգարաններ, որոնք ճիշտ ներկայացնելու դեպքում այցելուների կիլոմետրերով հերթեր կառաջանան և՛ Գյումրիում, և՛ Երևանում»:
Վարչապետն ասաց, որ եթե կա մի թանգարան որի ղեկավարությունը խնդիրը չի կարողանում լուծել, պետք է փոխել ղեկավարությանը: «Կլինեն ակցաներ, ցույցեր, բայց սա ստրագետիական խնդիր է: Պարապությունը որևէ ոլորտից պետք է բացառել, որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկենք տուն՝ հանգստանալու»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այս խնդիրն ամբողջությամբ կլուծվի մյուս տարվա բյուջեով: «Մենք չպետք է մեր երկրի կարևորագույն մշակութային օջախներին դնենք այն վիճակում, որ, ներողություն, «ծուռ վզով» գնան տարբեր բարեգործական կազմակերպությունների մոտ, թե փող տվեք որ գոյատևենք, պայմանով, որ պետք է հստակ պայմաններ դրվեն»,-ասաց նա:
09:01
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
13:21 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
13:15 21.10.25
17:32 21.10.25
13:01 21.10.25
12:21 21.10.25
15:06 21.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32