Պատգամավորները, իհարկե, պետք է հետևեն արտգործնախարարության կողմից մշակած ուղենիշներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ինչպես և հայտարարվել էր՝ չեն եղել և չեն նախատեսվում աշխարհաքաղաքական ուղենիշների փոփոխություններ, բայց փոփոխության է ենթարկվում արտաքին քաղաքականություն վարելու ոճը, որովհետև եթե դեսպաններն, օրինակ, յուրօրինակ առաջնագծում առանց զենքի պաշտպանում են մեր երկիրը, նրանք չեն կարող նույն փաստարկային բազայով պաշտպանել այն, ինչ էականորեն փոխվել է: Իսկ Հայաստանն արդեն էականորեն փոխվել է»,- նշեց Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով՝ փոփոխությունների շնորհիվ Հայաստանը աշխարհին պետք է որպես ինքնիշխան և սեփական շահերը պաշտպանող երկիր ներկայանա:
«Շփվեք մեր փողոցներում քաղաքացիների հետ: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ է քան երբևէ: Քաղաքացին յուրաքանչյուրիցս ակնկալում է ամբողջապես այլ արժեքների վրա հիմնված գործողություններ»,-ասաց ԱԺ նախագահը:
Միրզոյանի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտությունը մեծ առաջընթաց է արձանագրել:
«Փոխըմբռնում, փոխլրացում և փոփոխություն: Ահա այն բանաձևը, որը մեր արդյունավետ աշխատանքի գնահատականն է: Այստեղ հավաքված պատգամավորներն, իհարկե պետք է հետևեն Արտգործնախարարության կողմից մշակած ուղենիշներին և մասնակից լինեն այդ գործին»,- հավելեց նա:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44