Օգոստոսի 29-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Նախևառաջ կողմերն ամփոփել են Հայաստան-Կիպրոս-Հունաստան սփյուռքի գծով եռակողմ համագործակցության ներկայիս վիճակն ու հետագա պայմանավորվածությունները՝ նշելով, որ համատեղ աշխատանքի առանցքում են լինելու երիտասարդության համախմբումը, բիզնեսի և զբոսաշրջության խթանումը երեք երկրների սփյուռքների միջև տեղեկացվածության բարձրացման և կապերի հաստատման միջոցով: Զարեհ Սինանյանը նաև շնորհակալություն է հայտնել Դեմետրիս Սիլուրիսին Կիպրոսի կողմից հայ համայնքին ցուցաբերվող ահռելի աջակցության, ինքնությունը պահելու և ինտերգրվելու լայն հնարավորություններ ընձեռելու համար: Կողմերը քննարկել են Կիպրոսում հայկական դպրոցներին առնչվող հարցեր, Ներկայացուցիչների պալատի նախագահը առաջարկել է խթանել Հայաստանի և Կիպրոսի կրթական հաստատությունների միջև կապերի հաստատումը:
Այնուհետև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ելույթ է ունեցել Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի շրջանակներում: «Համաժողովի թեման՝ սփյուռքը, հարազատ ու մոտ է իմ սրտին ու հայ ժողովրդի սրտին, այն ժողովրդին, որի համար սփյուռքն ու նրա կարևորությունը խորթ երևույթներ չեն, և որը պատմականորեն ապավինել է իր սփյուռքի աջակցությանը»,-նշել է Զարեհ Սինանյանը՝ համառոտ ակնարկ կատարելով Հայաստանի պատմությանն ու այժմյան իրողություններին: Գլխավոր հանձնակատարի խոսքով՝ Ցեղասպանությունից հետո հայերը սփռվել են նաև եվրոպական երկրներում և Հայաստանն ավելի մոտեցրել ժողովրդավար Եվրոպային, այդ թվում՝ նաև Կիպրոսին: Սինանյանը հավելել է, որ Հայաստանը, Կիպրոսն ու Հունասատանն ունեն հզոր սփյուռքներ՝ եզակի որակական և մասնագիտական ներուժով, և այսօր ոչինչ չի խանգարում, որպեսզի տարբեր երկրներում մեր համայնքներն ավելի սերտ աշխատեն միասին և սատարեն միմյանց:
Ելույթից հետո համաժողովի մասնակիցները Զարեհ Սինանյանին հարցեր են ուղղել:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55