Կառավարությունն ընդունեց որոշում, որով կապահովվի Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ 2019 թ. այդ աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները:
Հիմք ընդունելով ժամանակից մեթոդներով իրականացված գնահատման արդյունքները՝ ընթացիկ տարվա համար վերանայվել են առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները. Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի (54,1 հա) և Ծովակի տեղամասի (12,7 հա) ջրածածկ, ճահճային և ցամաքային տարածքներում նախատեսված մաքրման փոխարեն կիրակացվի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակի տեղամասի 94 հա ճահճապատ և 4 հա ջրածածկ տարածքների մաքրում։ Այսպիսով՝ մաքրման աշխատանքներ կիրականացվեն 98 հա տարածքում՝ նախատեսված 66.8 հա փոխարեն: Բացի այդ, որոշմամբ նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ 2019թ. բյուջեով հատկացված 117062.0 հազ. դրամ գումարից գնումների շրջանակում կնքված պայմանագրերով տնտեսված 2590.7 հազ. դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշեց. «Այս նախագիծը շատհատկանշական է: Տեսեք՝ հիմա քննարկում ենք և այս տարվա ընթացքում մի քանի անգամքննարկել ենք, որ մենք մեր ծախսերը կարծես 100 տոկոսով չենք կարողանումիրականացնել, և եկամտային մասերում ունենք գերակատարումներ, ծախսային մասերում՝թերակատարումներ: Իհարկե, մեծ հաշվով սա մի փաստ է, որը մեզ մտահոգում է, բայցկարծում եմ՝ այս կարգի նախագծերը նաև ցույց են տալիս այն ետնապատկերը, որում մենքայդ ամենն ունենում ենք: Տվյալ դեպքում մենք ունենք բյուջեից հատկացված գումար, այդբյուջեից հատկացված գումարը նախատեսված էր իքս տարածք մաքրելու համար, բայցհիմա մեր կառավարության սեղանին նախագիծ է, որ այդ գումարով կարելի է մաքրել ավելիշատ տարածք և ինչ-որ գումար էլ վերադարձնել պահուստային ֆոնդ: Քանի որառաջիկայում մենք էլի քննարկելու ենք, իմ գնահատականն այն է, որ մենք ծախսայինմասերը թերակատարում ենք՝ նաև կոռուպցիոն սողանքները փակելու և փակվելուհետևանքով կամ արդյունքում: Իհարկե, սա իր հետ բերում է նաև պրոբլեմներ, բայց մեծհաշվով խոսում է մեր համակարգի շատ լուրջ առողջացման պրոցեսի մասին: Մեծ հաշվով, որքան էլ տեղեկատվությունը վերլուծում եմ, ռիսկեր չեմ տեսնում, որովհետև կարծում եմ, որայդ բոլոր ռիսկերը կառավարելի են, և մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Այլ բան է, որմենք մեր ծախսերի համակարգը, իրոք, պետք է շատ արդյունավետ դարձնենք՝ այնպես, որմյուս տարվանից ընդհանրապես այդ կարգի խնդիր չունենանք»:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44