ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ վերանայվում են հանրակրթության պետական չափորոշիչները, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը: Փոփոխությունններից մեկով նախատեսվում է 2020 թվականից կրճատել աշակերտների բեռնվածությունը, ժամաքանակը, ավագ դպրոցում, անկախ հոսքից, աշակերտներին հնարավորություն տալ ընտրել առնվազն 2 առարկա և խորացված սովորել:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ փոփոխությունների մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և փորձագետները:
«Այս պահին մշակել ենք, թե անձը հիմնական, ավագ դպրոցի ավարտից հետո ուսումնառության ինչ վերջնարդյունքներ կունենա, մշակվել է առարկայացանկ, թե որ առարկաներով ենք նախատեսում այդ վերջնարդյունքը ձևավորել: Առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև հենքային ուսումնական պլանում: Լինելու է առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակում»,-ասաց Անափիոսյանը:
Հենքային ուսումնական պլանում նախատեսվող որոշ փոփոխություններ ներկայացրեց կրթության ոլորտի փորձագետ Գագիկ Մելիքյանը: Նա նախ նկատեց՝ հին չափորոշիչները ստեղծվել էին մոտ 15 տարի առաջ, և փորձարկման ընթացքում բազմաթիվ խնդիրներ էին ի հայտ եկել։
«Առաջին փոփոխությամբ կրճատվելու է սովորողների բեռնվածությունը հատկապես միջին դպրոցում: Նախկին հենքային ուսումնական պլանում միջին դպրոցում ունեինք շաբաթական 37 ժամ, այժմ ժամաքանակը փոքր-ինչ կրճատվելու է, հարմարեցվել է սովորողի տարիքային առանձնահատկություններին»,-ասաց Մելիքյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ փոփոխությունն ավելի ճկուն է դարձրել ուսումնական պլանը: Դպրոցը հնարավորություն կունենա ավելի շատ ժամաքանակ տնօրինել իր առանձնահատկություններից ելնելով: Փորձագետը նկատեց՝ հաճախ ավագ դպրոցներում աշակերտները կարիք են ունենում, օրինակ, մաթեմատիկայի գիտելիքները խորացնել մի հոսքում, օտար լեզուն՝ մյուսում, այդ դեպքում չեն կողմնորոշվում, թե որ հոսքն ընտրել: «Հիմա ավելի ճկուն է դառնալու ուսումնական պլանը: Աշակերտը, անկախ հոսքից, կարող է ընտրել 2 և ավելի առարկա ու խորացված անցնել դրանք: Այսինքն՝ ուսումնական պլանն ավելի շատ հարմարեցվել է աշակերտի պահանջմունքներին»,-նշեց Մելիքյանը:
Անափիոսյանը շեշտեց՝ ուսումնական պլանն ու բեռնվածությունը փորձել են հարմարեցնել երեխայի զարգացմանը: Նա դա բավականին կարևոր փոփոխություն համարեց:
Նախատեսվող փոփոխություններով փորձում են նաև տարբեր թեմաներ՝ ինչպիսին են զարգացումը, մեդիագրագիտությունը, քննական մտածողությունը և այլն, ինտեգրել մեկ կամ մի քանի առարկաների միջև: «Այս ամենը փորձում ենք ձևավորել բոլոր առարկաների միջոցով»,-ասաց Անափիոսյանը:
Նախատեսվում են նաև ուսուցիչների վերապատրաստումներ: Փոփոխությունները 2020-ի սեպտեմբերին մեկ մարզում կկիրառվեն փորձնական: Այս պահին ակտիվորեն աշխատում են տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, որ գումար ներգրավեն հատկապես ուսուցիչների մասնագիտական զարգացման համար:
Չափորոշիչների փոփոխության հետ կապված աշխատանքները սկսվել են 2019-ի մայիսի վերջից: Աշխատանքներում ներգրավված են նաև միջազգային փորձագետներ: Անափիոսյանի խոսքով՝ միջազգային փորձագետների հիմնական թիմը հավաքվել է Համաշխարհային բանկի և եվրոպացիների կողմից առաջարկված փորձագետներից: Համաշխարհային բանկի կրթության ոլորտի 6 առաջատար փորձագետներից երկուսն ընդգրկված են ծրագրում։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01