Brexit-ի գործընթացի նկատմամբ հսկողությունը խորհրդարանին հանձնելու հնարավորության վերաբերյալ ընդդիմության հայտարարությունները մոլորության մեջ են գցում Եվրամիությանը եւ թույլ չեն տալիս Բրյուսելից հասնել միությունից դուրս գալու Լոնդոնի համար ընդունելի պայմանների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Ես վախենում եմ, որ Եվրոպայում մեր բարեկամների ու գործընկերների մեծամասնությունը կարծում Է, թե Brexit-ը կարող Է կանգնեցվել, եւ որ Բրիտանիան կարող Է կառավարվել խորհրդարանի կողմից: Այս ամենը նվազեցնում Է գործարքի այն պայմաններն ստանալու հավանականությունը, որոնք մեզ հարկավոր են»,-ասել Է Ջոնսոնը բրիտանացի լրագրողներին:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ բանակցությունների գործընթացը «շարունակվում Է ամբողջ թափով»:
Ավելի վաղ Ջոնսոնի դիվանատունը հանդես Է եկել հայտարարությամբ, որում ասված Է, որ բրիտանական կառավարությունը մտադիր Է մեծացնել Brexit-ի շուրջ բանակցությունների ինտենսիվությունը՝ փորձելով բարելավել Բրյուսելի հետ գործարքի պայմանները: Ինչպես նշում են Դաունինգ-սթրիթում, սեպտեմբերին բրիտանացի բանակցորդները եվրոպացի իրենց գործընկերների հետ կոնսուլտացիաներ կանցկացնեն շաբաթական երկու անգամ՝ «լրացուցիչ տեխնիկական հանդիպումների հնարավորությամբ՝ նոր գործարքի ապահովման հանգուցալուծումները քննարկելու համար»:
«Այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին ԵՄ-ի ղեկավարների հետ կայացած իմ բանակցությունները ցույց տվեցին, որ հակադեմոկրատական «բեքստոպի» (ԵՄ-ի մաքսային միության եւ ընդհանուր եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո) այլընտրանքները քննարկելու ցանկություն կա, կողմերի համար եկել Է ժամանակը մեծացնելու բանակցությունների ինտենսիվությունը,- հայտարարույթըան մեջ բերված Է Ջոնսոնի խոսքը:- Հանդիպումների ու քննարկումների թվաքանակի ավելացումն անհրաժեշտ Է, եթե մենք ցանկանում ենք գործարքը համաձայնեցնել մինչեւ այն պահը, երբ մենք հոկտեմբերի 31-ին կլքենք Եվրամիությունը», հաղորդել ՌԻԱ Նովոստին:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03