2019թ․-ին Արաբական Միացյալ Էմիրություններում նշվող «հանդուրժողականության տարվա» շրջանակներում ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանատունը իրականացնում է մարդասիրական ու բարեգործական մի շարք նախաձեռնություններ։
Այս շրջանակներում նախօրեին ԱՄԷ դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամին Սպիտակի տարածաշրջանի 11 գյուղերի մոտ 150 առաջին դասարանցիներին նվիրեց պայուսակներ ու գրենական պիտույքներ։
Դեսպանությունն Սպիտակի տարածաշրջանն ընտրել էր որպես Հայաստանի առավել անապահով շրջան։ Երեխաներն՝ իրենց ծնողների հետ միասին հավաքվել էին Շիրակամուտ գյուղի համար 1-ին միջնակարգ դպրոցում՝ իրենց նվերներն ստանալու համար։
Ահլամ Ալ Սալամին շնորհավորեց առաջին դասարանցիներին՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ ու ցանկացավ մեծ հաջողություններ։
Մինչ Շիրակամուտ գյուղ հասնելը ԱՄԷ-ի հյուպատոսը նաև հանդիպումներ ունեցավ Լոռու մարզպետարանում։ Մարզպետարանի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի հետ քննարկեցին կրթական ու մշակութային ոլորտում համագործակցության հնարավորությունները։
«Հայ ժողովրդի հետ մեզ կապում է լավ բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն մոտ 21 տարվա պատմություն։ Հայ ժողովուրդը բարյացկամ է և մենք բարձր ենք գնահատում այն։ Նման նախաձեռնություններ իրականացնելով մենք ցանկանում ենք ավելի ամրապնդել մեր բարեկամական կապերը»,-ասաց Ահլամ Ալ Սալամին։
Ռաֆայել Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ԱՄԷ-ի դեսպանությանը դպրոցականներին աջակցության ծրագրի համար և ցանկություն հայտնեց դեսպանատան հետ իրականացնել երկարատև ու ծրագրային համագործակցություն՝ դպրոցները համակարգիչներով ապահովելու, աշակերտներին գործնական հմտություններով զինելու, լաբորատորիաների թարմացման ուղություններով, որի հիմնական նպատակն է գործնական գիտելիքի մուտքը դպրոց։
Հյուպատոսը ողջունեց միանգամյա աջակցություններից բացի երկարատև համագործակցության հեռանկարները և պատրաստակամություն հայտնեց քննարկել մարզի կողմից ներկայացվող կոնկրետ ծրագրերը և այն ներկայացնել ԱՄԷ կառավարությանը՝ իրականացնելու համար։ Այս համագործակցության համար, ինչպես նշեց հյուպատոսը, արդեն կա իրավական հիմքը, քանի որ վերջերս երկու երկրների կրթության-գիտության նախարարությունների միջև կնքվել է գիտական և գիտատեխնիկական համագործակցության մասին հուշագիր։
«Միացյալ Էմիրությունների համար առաջնային ոլորտներ են համարվում կրթությունն ու առողջապահությունը, քանի որ աշակերտի ու ուսման վրա կատարված ներդրումը կայուն է և ապագայում տեսնելու ենք արդյունքները։ Կփորձենք մեր հնարավորության շրջանակներում աջակցել, որպեսզի ապագա սերունդների համար ստեղծենք զարգանալու հնարավորություն՝ Ձեր նշած նախաձեռնությունների շրջանակում»,-ասաց Ահլամ Ալ Սալամին։
Լոռու մարզում ԱՄԷ հյուպատոսի հաջորդ կանգառը Լոռու մարզային գրադարանն էր, որը հարստացավ Էմիրությունների մասին պատմող ու էմիրաթցի գրողների գրքերով։
Հայաստանի Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի մարզի տարբեր գյուղերում ԱՄԷ դեսպանությունն արդեն իսկ իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց թվում մոտ 1500 կարիքավոր ընտանիքի աջակցություն է ցուցաբերվել։
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03