Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու նախնական փուլի շրջանակներում Թուրքիան և ԱՄՆ-ը համատեղ թռիչքներ են սկսել իրականացնել Երփատ գետի արևելյան հատվածում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նշելով, որ ԱՄՆ և Թուրքիան աշխատանքներ են տանում ցամաքից Սիրիայի հյուսիսում համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնելու համար, թուրք պաշտոնյան ասել է, որ թուրք-ամերիկյան բանակցությունները այդ հարցով շարունակվում են։
Անդրադառնալով համատեղ թռիչքներին, Աքարը նշել է.
«Նախ և առաջ մեկ ամերիկյան ուղղաթիռ թռավ, որի մեջ կային թուրք սպաներ և մեկ գեներալ։ Նախօրեին էլ 2 թուրքական և 2 ամերիկյան ուղղաթիռներ 1․5-2 ժամ տևողությամբ դիտորդական թռիչքներ իրականացրեցին։ Առաջիկա օրերին թռիչքները շարունակվելու են»,-ասել է Աքարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14 կմ խորություն, իսկ Թուրքիան՝ 40կմ խորություն: Թուրքիան նաև ունի մի շարք այլ պահանջներ անվտանգության գոտու հարցում, այդ թվում նաև այն, որ քուրդ զինյալները լքեն այդ տարածքը։
Առկա խնդիրները ավելի մանրամասն քննարկելու համար որոշում է կայացվել ստեղծել անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02