Փաշինյանը նշել է, որ կառավարության ծրագրային դրույթներից է Հայաստանի արտահանելի ճյուղերի և մշակող արդյունաբերության զարգացումը:
Աջակցության ցանկացած ծրագիր իրականացնելիս նախ պետք է համոզվել, որ այդ աջակցությունն իսկապես նպաստում է, որ ոլորտները ոչ միայն զարգանան ու առավել մրցունակ դառնան:
Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահանողների, նաև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից։
Իր խոսքում վարչապետը նշել է, որ կառավարության ծրագրային դրույթներից է Հայաստանի արտահանելի ճյուղերի և մշակող արդյունաբերության զարգացումը: «Եթե մենք չհաշվարկված քայլեր անենք, որոնք չեն նպաստում ընդհանուր բարեկեցությանը, ընդհուպ պետական բյուջեի եկամուտների դիվերսիֆիկացմանը, արդյունքում ստիպված կլինենք հետ կանգնել այդպիսի ծրագրերից, որոնք ավելի շատ վնասներ կբերեն, քան օգուտ»,- իր ելույթում նշել է Փաշինյանը:
Նա նաև անդրադարձել է շինարարության ոլորտում աջակցությանը՝ մտահոգություններ հայտնելով անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակի մասին, երբ պահանջարկն ավելանում է, իսկ առաջարկը՝ ոչ, և արդյունքում գների շատ էական աճ է նկատվում:
«Մենք մեր համագործակցությամբ պետք է կարողանանք շուկան այնպես բալանսավորել, որ առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն»,- ասել է նա:
Վարչապետը կարևորել է, որ մշակող արդյունաբերությունը զարգանա և դառնա տնտեսության հենասյուներից մեկը: Նա նաև անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, ինչպես նաև տուրիզմի զարգացմանը՝ վերջինս ևս դիտարկելով որպես արտահանման մի ճյուղ:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55