«Երևանի օրերը Արցախում» միջոցառումներին մասնակցելու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը նախ ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում:
Ստեղծագործական ու ծրագրային առումով երևանյան օրերի միջոցառումները հագեցած են:
Կեսօրին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին: «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ հնչել են սպարապետի սիրած երգերը: Համերգի ընթացքում ներկայացվել է նաև «Վազգեն Սարգսյան 60» վավերագրական ֆիլմը:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է. «Սպարապետը մինչև այսօր իր ապրածով, իր հերոսություններով և իր պետական մեծ աշխատանքով ոգևորում է մեզ բոլորիս: Մենք ընդմիշտ մնում ենք զինվորներ և, Աստված մի' արասցե մի փոքր խնդրի ժամանակ վերցնում ենք զենքն ու կանգնում ենք մեր հայրենիքի համար»:
Բանակ-հասարակություն կապն ամուր հիմքերի վրա պահելու համար Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրվել է զորամասի հրամանատարի պատվոգրով:
Երևանի քաղաքապետը շրջել է նաև զորամասի տարածքում, ծանոթացել զինվորների համար ստեղծված պայմաններին:
Երեկոյան Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում մեկնարկել է «Տիգրան Մանսուրյան-80» խորագրով հոբելյանական համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան): Ծրագրի ընթացքում հնչել են մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի «Հայ դասական պոեզիան՝ Մանսուրայանի երաժշտության մեջ», «Իսահակյան - Չարենց» խմբերգային ստեղծագործությունները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01