Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները երեքշաբթի վերադառնում են արձակուրդից և ընդամենը մի քանի օր կունենան, որպեսզի թույլ չտան երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիան առանց համաձայնագրի դուրս բերել Եվրամիության կազմից, գրում է ria.ru-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ խորհրդարանը շատ միջոցներ չունի Ջոնսոնի վրա ազդելու համար, քանզի գործընթացի իրականացման վերջնաժամկետը չափազանց մոտ է, սակայն խորհրդարանը քննարկում է մի քանի միջոցների իրականացման հարցը: Դրանցից մեկի համաձայն՝ խորհրդարանականներն օրինագիծ կմտցնեն, որը վարչապետից կպահանջի ԵՄ-ի հետ համաձայնագրի բացակայության դեպքում խնդրել հետաձգել Brexit-ի ժամկետը: «Սույն օրինագծի նպատակն է վստահ լինել, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին առանց համաձայնագրի չի լքի ԵՄ-ն, եթե չարժանանա խորհրդարանի հավանությանը: Օրինագիծը հնարավորություն կտա կառավարությանը կամ հաջորդ ամիս Եվրոպական խորհրդի հանդիպմանը ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի հասնել, կամ հասնել խորհրդարանի համաձայնությանը՝ ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու համար»,- Twitter-ում գրել է Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Հիլարի Բենը: Աղբյուրը հաղորդում է, որ հավանաբար առանց համաձայնագրի Brexit-ի կողմնակիցներն ամեն կերպ կձգձգեն օրինագծի ընդունման գործընթացը: ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալը խափանելու մեկ այլ միջոց է Ջոնսոնին վարչապետի պաշտոնից հեռացնելը: Այս միջոցի կողմնակիցները Լեյբորիստական կուսակցության անդամներն են, որոնք, ըստ հաղորդման, ծրագրում են օրակարգում դնել վարչապետի և կառավարության նկատմամբ վստահության հարցը: Եթե խորհրդարանի մեծամասնությունը դեմ քվեարկի կառավարությանը, Ջոնսոնը երկու շաբաթ կունենա գործընկերների վստահությունը ետ շահելու համար: Եթե պատգամավորներից մեկը ստանա մեծամասնության աջակցությունը, Ջոնսոնը ստիպված կլինի հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից։ Եթե որևէ մեկին չհաջողվի կառավարություն ձևավորել, կհայտարարվեն համընդհանուր ընտրություններ։ Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապես Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորհրդարանը մինչև հոկտեմբերի 14-ը ժամանակավորապես կդադարեցնի իր աշխատանքը: «Վարչապետը խոսել է Նորին Մեծություն թագուհու հետ և խնդրել է ընթացիկ խորհրդարանական նստաշրջանն ավարտել նիստի երկրորդ շաբաթում: Կուսակցական խորհրդակցությունների ավանդական շրջանի ավարտից հետո ներկայիս խորհրդարանի աշխատանքի երկրորդ նստաշրջանը կսկսվի թագուհու ելույթից հետո՝ հոկտեմբերի 14-ին»,- ասված էր Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ: Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը հինգ շաբաթով դադարեցնելու առաջարկին հավանություն տալու ֆոնին հաջորդ օրը թագավորությունում բողոքի ցույցեր էին մեկնարկել: Բողոքի ցույցերը տեղի էին ունեցել Մանչեսթերում, Էդինբուրգում, Քարդիֆում, Բիրմինգհեմում, Լիվերպուլում, Բրիստոլում և այլ քաղաքներում: Ցուցարարների մեծ բանակ էր հավաքվել նաև խորհրդարանի շենքի դիմաց, որոնք շարժվել էին Դաունինգ սթրիթի ուղղությամբ: Կազմակերպչների պնդմամբ՝ ցույցերին հազարավոր մարդիկ են մասնակցել, որոնք Մեծ Բրիտանիայի վարչապետի որոշումը «ռազմական հեղաշրջման փորձ» են որակել:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02