Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը՝ ժողովրդավարության պոչամբար.
Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ինչպես մեկ տարին, այնպես էլ 500 օրը նշեց՝ թմբկահարելով իր կառավարության գլխավոր ձեռքբերումը՝ «ժողովրդավարությունը»: Յուր թիմակիցներն այս ընթացքում ավելի հեռու գնացին՝ հայտարարելով, որ Հայաստանը այլևս «ժողովրդավարության բաստիոն» է, ԱՄՆ-ից և Եվրոպայից էլ զիլ:
Իհարկե, Հայաստանում ժողովրդավարության մասին նման անհեթեթ հայտարարությունները լավագույն դեպքում մեծահոգի և կարեկցող ժպիտ կարող են առաջացնում ներսում օրեցօր շատացող, իրականության զգացողությունը չկորցրած հարյուր հազարավոր մարդկանց մոտ, իսկ դե արտերկրում արձագանքների մասին ավելի լավ է լռել, վերջիվերջո, երկրիս պատիվն է…
Այսքանը հերիք չէր, հանկարծ Նիկոլը մի օր որոշում է, որ այլևս պետք է զբաղվի «ժողովրդավարության էքսպորտով», իսկ քանի որ ոչ մի լուրջ տեղում նման խեղկատակ կառավարման համակարգը պիտանի չէ, նա որոշում է, որ իր նիկոլա-գանդիզմի արտահանումը պետք է կազմակերպի Արցախի Հանրապետություն:
Այս ցնդաբանական գաղափարն արտահայտվեց ոչ միայն իր հարցազրույցներում («Նուվել դ՛Աղմենի»), պաշտոնական հայտարարություններում (Արցախի Հանրապետության Անկախության օրվա ուղերձ), այլև իր մերձավոր երկու ՀԿ-ներին պետական բյուջեից Արցախի ՏԻՄ ընտրություններին գործուղելու որոշմամբ:
Ուզում եմ հատուկ շեշտել, որ մինչ Հայաստանի կառավարության համապատասխան որոշումը, Արցախը ԿԸՀ-ն այդ ՀԿ-ներին հրավերներ չէր ուղարկել:
Ի՞նչն ես ուզում արտահանես Արցախ, Նիկոլ: Գրպանային Ազգային Ժողո՞վը: Կիսագրագետ կառավարությո՞ւնը: Դատարանների վրա ճնշումնե՞րը: Ատելության և անհանդուրժողականության քարոզչությո՞ւնը: Քո ձեռքերում խաղալիք դարձած իրավապահ համակա՞րգը: Քաղաքական մրցակիցների նկատմամբ ճնշումներն ու կալանավորու՞մը:
Պաշտոնավարման 500 օրվա ընթացքում, ստանալով ժողովրդական աջակցության հսկայական պաշար, դու անխնայաբար, խախտելով քաղաքական համակարգի գործունեության բոլոր կաննոները, շահագործել ես մի մեծագույն հարսոտություն, մի բացառիկ հանք՝ մարդկանց վստահությունը:
Ու, ավաղ, Հայաստանը քո ձեռքերում դարձել է ոչ թե ժողովրդավարության բաստիոն, այլ ժողովրդավարության պոչամբար: Սրանից բխող բոլոր տոքսիկ և աղետալի հետևանքներով»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01