«Եվրոպական զարգացման իրավունք» կուսակցության ղեկավար, ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին Հայաստանում փախստականի կարգավիճակ տալու որոշումը բնականաբար չի նպաստելու հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով Վիտալի Շիշկինին հայտարարությանը, որում նա Հայաստանին շնորհակալություն է հայտնել իրեն՝ որպես Ռուսաստանում հետապնդվող քաղաքական գործչի, փախստականի կարգավիճակ տալու համար։
«Ռուսական կողմն էլ ապաստան տվեց (ԴԱՀԿ նախկին պետ – Tert.am) Միհրան Պողոսյանին, և ես կարծում եմ, որ եթե այս պրոցեսը խորանա, ապա դրանից հայկական կողմն օգուտ չի ունենա»,-ասաց նա:
Քաղաքագետը նկատեց, որ հայ-ռուսական հարաբերություններում արդեն իսկ լարվածության միտում նկատվում է, և այս քայլերը կարող են լարել իրավիճակը։
«Ես կարծում եմ, որ ըստ էության, եթե երկու կողմն էլ շարունակեն պրոցեսը խորացնել, ապա հետագայում այդ հակասությունները կարող են ավելի բարդանալ: Իհարկե, ես հասկանում եմ, որ այստեղ կա հումանիստական խնդիր, բայց մենք պետք է կարողանանք բալանսավորված քաղաքականություն վարել»,- ասաց նա:
Ըստ Երվանդ Բոզոյանի` հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա ներկայիս իշխանության գործունեության հետևանքով: «Արդեն մեկուկես տարվա իշխանությունը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև կա վստահության պակաս: Դա դրսևորվում է մի շարք հանգամանքներում և դրա պատճառներից է նաև այն, թե ինչպես է ձևավորվել այս իշխանությունը, որը խորթ է ռուսական շրջանակների համար»,-ասաց նա:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44