Սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի և Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Լիաննա Ամիրբեկյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը և հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորել է ՀՀ ոստիկանության և Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի համագործակցությունը: «Ուրախ ենք ձեզ տեսնել և մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ: Ոստիկանությունում տեղի են ունենում բարեփոխումներ, և ես կարծում եմ, որ եվրոպական երկրների իրավապահ կառույցների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումն անչափ կարևոր է»,-ասել է ոստիկանության պետը:
Նատալիա Վուտովան, խոսելով Եվրոպայի Խորհրդի Երևանայան գրասենյակի նախորդ տարիների աշխատանքի մասին մարդու իրավունքների պաշտպանությանը, արդարադատության ապահովմանը, իրավունքի գերակայությանը միտված ծրագրերում, բարձր է գնահատել մասնավորպես ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության հետ համագործակցությունը:
Վալերիյ Օսիպյանը նույնպես արդյունավետ է համարել այդ համագործակցությունը` ընդգծելով, որ տարբեր ծրագրերի շրջանակներում ոստիկանության մոտ 100 ծառայող վերապատրաստման դասընթացներ են անցել, մասնակցել սեմինարների, որոնք հնարավորություն են ընձեռում անհրաժեշտ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել` մասնագիտական գործունեության մեջ կիրառելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01