Գործը պետք է փոխանցվեր ՀՔԾ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբան Գեղամ Սիմոնյանը՝ անդրադառնալով Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ հարուցված ծառայողական քննությանը:
«Հիմա ի՞նչ եք կարծում, Քննչական կոմիտեն ծառայողական քննության արդյունքում ի հայտ կբերի՞ այն փաստերը, որոնք ի վերջո կարող են օգտագործվել հենց իրենց դեմ` թե կոնկրետ անձերի, թե որպես ինստիտուտի։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրը իրենց դաշտում չպետք է լիներ և այդ հարցում պետք է զբաղվեր դատախազությունը, և Իվանյանի ու նրա խմբի վարույթում գտնվող գործը պետք է փոխանցվեր ՀՔԾ»,-ասաց նա:
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն:
Գեղամ Սիմոնյանն ասաց, որ նույնիսկ կարծում է, որ վարչապետի մասնակցությամբ տեսակամրջի քննարկումից հետո քրեական գործ պետք է հարուցվեր և քրեաիրավական գնահատական տրվեր Իվանյանի և նրա խմբի գործողություններին կամ անգործությանը։ «Վարչապետի հարցերից և Իվանյանի պատասխաններից, համենայն դեպս, դա էր հետևում»,-ասաց նա։
Անդրադառնալով տեսակամրջի քննարկման արդյունքում ընդունված որոշմանը՝ փաստաբանը նշեց, որ իշխանությունը այս պահին կրկին անգամ փորձում է խնդիրը տեղափոխել մասնագիտական, տեխնիկական դաշտ և այն լոկալիզացնել, ինչը հեռանկար չունի. «Ակնհայտ է, որ կա հանքը չգործարկելու հանրային հստակ պահանջ, որի հետ կառավարությունը պետք է հաշվի նստի։ Ինչպես ասում են՝ գնդակը կրկին կառավարության դաշտում է»:
Ըստ փաստաբանի, ցանկացած միտում՝ այդ հարցի շուրջ հասարակական ուշադրությունը շեղելու ուղղությամբ, ինքնանպատակ է, որովհետև մարդիկ հասկանում են, որ սա անվտանգային խնդիր է. «Դա միայն Ջերմուկի խնդիրը չէ, դա ամբողջ երկրի խնդիրն է, սերունդների խնդիր է, ազգային անվտանգության խնդիր է: Մարդիկ հասկացել են, որ սա այն դեպքն է, երբ բոլորը պարտավոր իրենց կարծիքը հայտնել, իրենց միանշանակ «ոչ»-ն ասել հանքի շահագործմանը։ Հիմա այստեղ կառավարությունը կա՛մ անցնում է ժողովրդի կողմը և բոլորը համատեղ մտածում են ինչպես պայքարել այդ հանքի շահագործման դեմ, կա՛մ կառավարությունը և հասարակությունը տեղափոխվում են պայքարի տարբեր ճամբարներ»:
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
10:02 26.06.25
12:35 26.06.25
11:12 26.06.25
20:19 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03