ARM | RUS |

Ի՞նչ զանգ են կառավարությունից ստացել Արսեն Թորոսյանը և Արմեն Մուրադյանը. 168.am

03.09.19 | 21:30

Այսօր լրահոսի թիվ մեկ թեման ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սկանդալային ասուլիսն էր, և հետագա զարգացումները, որոնք անսպասելիորեն հետաքրքիր բացահայտումներ են անում ոչ միայն նրա ղեկավարած համակարգի, այլև ոլորտի շուրջ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության շղթայված կապերի մասին:

Հիշեցնենք, Առողջապահության նախարարն այսօր ամփոփիչ ասուլիս էր հրավիրել ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու համար, և նրա կողմից պաշտոնանկ արված ՝ խորհրդատու Գևորգ Թամամյանը, ով հանդիսանում է Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը, անակնկալ կերպով ներխուժել էր սրահ և հրապարակավ նախարարին պարտադրել պատասխանել ուռուցքաբանության ոլորտին առնչվող իր հարցադրումներին՝ ընդգծելով, որ նրա զբաղեցրած պաշտոնը մեր հարկերով է պահվում, ուստի պետական պաշտոնյան պարտավոր է պարզաբանում տալ հանրությանը՝ իր ազատման և ոլորտի որոշ կոնֆլիկտային հարցերի վերաբերյալ:

Տհաճ իրավիճակում հայտնված նախարարը, որ մինչ այդ էլ, ըստ Թամամյանի՝ բազմիցս խուսափել է խորհրդատուի հետ դեմ առ դեմ շփումներից, չդիմակայեց նրա սադրանքներին նաև այսօր և տեսախցիկների առաջ գլխահակ փախուստի դիմեց մամուլի սրահից:
Խայտառակ փախուստից հետո նախարարը մի պահ փորձեց ինքնապաշտպանության դիմել՝ Թամամյանի «դեմքը պատռելու» համար սկզբում հրապարակեց վիճարկելի թեմային առնչվող որոշ փաստաթղթեր: Սակայն րոպեներ անց լարված մթնոլորտն էլ ավելի թեժացավ, երբ Ֆեյսբուքում հայտնվեց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գրառումը, որով իշխող ուժի ներկայացուցիչն անուղղակիորեն միանում էր նախարար Թորոսյանի դեմ կազմակերպած արշավին:

Նկատենք, պատգամավորի գրառումը՝ թե՛ նախարարի, թե՛ ոլորտի մասնագետների կողմից ընկալվեց որպես ազդակ՝ նախարարի մոտալուտ հրաժարականի մասին, այսինքն՝ հրահանգված «մեսիջ» վերևից, մանավանդ, որ Զեյնալյանը պատահական մեկը չէ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ լինելուց զատ՝ ԱԺ-ում բարձր պաշտոն զբաղեցնող վարչապետի կուսակից Նարեկ Զեյնալյանը, պարզվում է, խիստ մերձավոր կապեր ունի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքի հետ: Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի զավակների կնքահայրն է և համարվում է Միրզոյանի, թերևս, միակ վստահորդն ԱԺ «Իմ քայլը» պատգամավորական խմբում:

Իսկ եթե հաշվի առնենք այն, թե ինչպես էր հանցավոր լռությամբ մինչ այդ երկար ժամանակ նույն Զեյնալյանը «բացակա գրվել» ամիսներ տևող նախարար Թորոսյան-Թամամյան հրապարակային հակամարտության ֆոնին (խնդիրը ոլորտային էր), Ամուլսարի շահագործման շուրջ իրար խառնված հանրային բուռն տրամադրությունների ժամանակ, ապա լրիվ հասկանալի է դառնում այսօրվա նրա ակտիվացումն ամենաթեժ պահին:

Սակայն 168.am-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակվող ասուլիսը հրահանգված է եղել կառավարությունից, նա ուղիղ կապով պարզաբանումներ է տվել, իսկ նույն ընթացքում զուգահեռաբար ՔՊ-ի ներսում որոշ պատգամավորներ են միմյանցից զանգերով հաշիվ պահանջել: Այս մասին մանրամասն կհրապարակենք հետագայում, սակայն ներկայումս փաստն այն է, որ Կառավարությունից ստացված զանգը որոշակի «մեսիջ» է առ այն, որ Թորոսյանը պետք է վարչապետ Փաշինյանին: Իսկ տեսադաշտից առժամանակ կորած Զեյնալյանը, ըստ նույն աղբյուրի, ինքնագործունեություն է ծավալել:

Ի դեպ. Թորոսյանի հրաժարականին սպասող մարդկանց քիչ առաջ հաջորդ ազդակը եկավ ՔՊ ֆեյսբուքյան էջի միջոցով: Կառավարության նույն պաշտոնյայի կուրացիայի միջոցով համացանցում հայտնվեց նախարար Արսեն Թորոսյանի կատարողականը, այլ կերպ ասած՝ վարչապետից իջած «մեսիջը»՝ իշխող ուժի ներսում ինքնագործունեություն ծավալած թիմակիցներին և դրսի անձանց, առ այն, որ վարչապետը, չնայած այդ բոլոր սկանդալներին, բարձր է գնահատում իր նշանակած կադրի՝ Արսեն Թորոսյանի նախարարական արդյունավետությունը:

Սա նշանակում է, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ԱՄՆ-ում և Եվրոպայում ճամփորդությունների մասնակից ուռուցքաբանության մասնագետ Գևորգ Թամամյանը, որի մասնագիտական ունակությունների իրավասու չենք որևէ կասկած հայտնել, իր մաքսիմալիստական մղումներում ուզի, թե չուզի, պիտի դադար տա: Ըստ մեր աղբյուրների՝ նրան կառավարությունից հասկացրել են, որ վարչապետի տիկնոջ հետ կապերը որոշիչ չեն այս դեպքում, հետևաբար Թորոսյանի հրաժարականի համար հույսեր պետք չէ փայփայել:

Ի դեպ, այս ազդակն ուղղված էր նաև Աննա Հակոբյանի մեկ այլ մտերիմ անձնավորության՝ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր Արմեն Մուրադյանին, որին Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան ասուլիսում մեղադրեց այս սկանդալի կազմակերպիչը լինելու մեջ: «ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից էր կազմակերպված այս ամենը: Նա ժառանգություն է ստացել իր պաշտոնը և հիմա սարսափած է, որ կարող է այն կորցնել: Նա կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր պաշտոնավարման համար: Երբ մենք ցանկացանք ԵՊԲՀ կառավարման խորհրդի կազմը փոխել, այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ»,- հայտարարել է Թորոսյանը:

Ասում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից նախարար Արսեն Թորոսյանին և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին զանգով հասկացրել են՝ փոխանցելով ավանդական կոչը՝ «Հանգիստ նստեք տեղներդ», մանավանդ, որ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ներսում բացահայտումների տրցակով փաստեր կան ԱԱԾ-ի քննության առած նյութերում:

Այս ամենի մեջ ամենաուշագրավը, սակայն, ֆինանսների թեման է, որ միջանձնային լարվածության պատճառ է դարձել ՀՀ Առողջապահության ներկայիս և նախկին նախարարների հարաբերություններում: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո նախարար դարձած Արսեն Թորոսյանը նախաձեռնել է ռեկտոր Արմեն Մուրադյանի շահերի դեմ երկու գործողություն, առաջինը՝ Առողջապահական ազգային ինստիտուտում վերականգնել է բժշկական օրդինատուրայի վերականգնման գործընթացը, միայն մեկ տարում բացվել են տասնյակից ավելի ամբիոններ, երկրորդ գործողությունով՝ մտադրվել է փոխել Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կառավարման խորհրդի կազմը: Եվ եթե առաջին քայլի դեպքում բուհից վճարունակ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, միլիոնավոր գումարների արտահոսք էր տեղի ունենում, այդ թվում՝ լծակների թուլացում, ապա երկրորդ քայլով նախարարն իր կառավարման դաշտում լրիվ վերահսկելի էր դարձնում բուհի ռեկտորի գործողությունները, և այլևս դեռևս նախկին իշխանությունների օրոք ստեղծված Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցելությունները դառնում էին ռեկտոր Արմեն Մուրադյանի համար անպտուղ: Ահա այստեղից է գալիս Արմեն Մուրադյան-Արսեն Թորոսյան ներքին կոնֆլիկտը, որը նաև խրախուսվում է իշխանական որոշ օղակների կողմից, իսկ Գևորգ Թամամյանը, որն այս միջադեպով միաժամանակ մի քանի խնդիր է լուծում, իրականում ռեկտոր Արմեն Մուրադյանի խորհրդականն է երկար ժամանակ, ու զուգահեռաբար՝ հասարակական հիմունքներով նույն ծառայությունը մատուցում էր նախարար Արսեն Թորոսյանին:
Թերևս այս պատճառով էր Թորոսյանը սլաքները կրկին ուղղում ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղղությամբ:

Հավելենք, որ factor.am-ի հետ զրույցում Արմեն Մուրադյանը հակադարձել է Արսեն Թորոսյանին՝ ասելով.

«Պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է ավելի խաղաղ լինի, և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի։ Գևորգ Թամամյանը պայծառ, ճշմարտախոս, ազատամիտ, բացառիկ բժիշկ է: Նա ունի իր ձևավորված կարծիքը և չի կարող այնպիսի դրսևորում լինել, որ իր ընկերոջ կամ իր ուսուցչի կարծիքով կարծիքներ ձևավորի: Պետք չի բոլորին համատեղ վիրավորել, պետք է քննադատությունը լսել ադեկվատ։ …Ես երբեք որևիցե պաշտոնից կառչած չեմ եղել: Եթե բաց քննարկում է գնում, թե ինչ է կատարվում իմ և պարոն Թորոսյանի միջև, եթերում կարող եմ հայտարարել. այս կենտրոնի հետ կապված մեկ տարի առաջ եղել է քննարկում և եղել է անթույլատրելի բառակապակցություն: Պարոն նախարարը հայտարարեց՝ «Հիսուն հոգի եղել են հաշմանդամ, հիսուն հոգին էլ մեռնելու են հաշմանդամ: Ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»: Որից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է: Ես չեմ կարծում, որ ցինիզմը, ստախոսությունը և ոչ ադեկվատ քննադատությունները կարող են տեղ գտնել առողջապահության համակարգում»:


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44