ARM | RUS |

Դեպի ուր են գնում հայ-ռուսական հարաբերությունները.168.am

04.09.19 | 09:32

Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը դեռ հունի մեջ չի ընկել: Ավելին, ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջացել և առաջանում են խնդիրներ, ինչպիսին է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ առաջացած բարդ սկանդալը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործը, որոնք ներկայումս հավելյալ բարդություններ են ստեղծել այդ հարաբերությունների ադապտացիոն փուլը հնարավորինս շուտ հաղթահարելու և բարձր մակարդակի վստահություն ձեռք բերելու ճանապարհին:

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 31-ին կրկին հրապարակայնորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ, որը դարձյալ ակտիվացրեց խոսակցությունները հարաբերությունների ներկայիս խնդրահարույց բնույթի մասին: Արդեն երկրորդ տարին է, ինչ ՌԴ նախագահը նման հրապարակային քայլի է գնում:

Հայաստանյան ներքաղաքական փոփոխություններից հետո այս հարաբերություններում ռուսական անհանգստությունների մասին շատ է խոսվել: Օրերս իր հարցազրույցներից մեկում տվյալ թեմային է անդրադարձել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ արդյոք կա՞ն փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ «Օրինակ՝ երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա կասկածի առարկա՞ է, թե՞ ոչ։ Ես սրանով ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք մեր դարավոր բարդույթներից. մենք ինքնիշխան գործընկերներ ենք, և եթե նրանք ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ահա այդ կարևոր հիմքի վրա պետք է մեր հարաբերությունները զարգանան և բարելավվեն անդադար։ Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ։ Ես վստահ եմ՝ այսօր մեր հարաբերությունները նշանավորվում են այդ արժանապատվությամբ։ Մենք ճիշտ նույնքան իրավասու ենք կասկածելու որևէ մեկին, որքան որևէ մեկը կարող է կասկածել մեզ։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, թե մենք բավարար մակարդակի չենք կատարում գործընկերոջ մեր պարտականությունները, մեզ թույլատրվում է անել նույնը։ Թող ոչ ոք չկարծի, թե կասկածների վերացումը պետք է մաս կազմի միայն մեր օրակարգի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկացած գործընկեր ազատ է իր կասկածները, անհանգստությունները հայտնելու հարցում, և դա ներկայումս տեղի է ունենում: Պարզապես, ըստ նրա, և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը ներկայումս միմյանց հանդեպ իրենց քաղաքականությունը ձևավորելիս՝ ելնում են այն հանգամանքից, որ որևէ տեղ միմյանցից չեն կարող փախչել, որը դիրքորոշումներին կարծրություն է հաղորդում:

«Երկու կողմն էլ գիտակցում են, թե որքան կարևոր են միմյանց համար վերջին տարիների տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո: Բայց ստեղծված իրավիճակը կարող է նաև երկարաձգվել, կան նման մտավախություններ, որից կողմերն իսկապես կտուժեն, քանի որ ունեն համագործակցության լայն օրակարգ: Սակայն պետք է հասկանալ, որ այսօր աշխարհը նույնը չէ, ինչ մեկ կամ երկու տարի առաջ, հարաբերություններում բնույթ և ընկալումներ են փոխվում որոշ զարգացումներից հետո, ինչպիսիք էին փոփոխություններն Ուկրաինայում, Վրաստանում և աշխարհի մի շարք այլ անկյուններում:

Այդպիսի փոփոխությունների են ենթարկվում նաև հայ-ռուսական հարաբերությունները, դրանք մասամբ տեղի են ունեցել արդեն այն հանգամանքով, որ կա համագործակցություն ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև որոշ անսովոր հայտարարությունների ֆոնին: Վերջին շրջանում Ռուսաստանը փորձում է մի շարք երկրներից հնչող շատ հայտարարությունների չանդրադառնալ, չսրել իրավիճակը, համագործակցել երկրների քաղաքական ողջ դաշտի, և ոչ միայն՝ իշխանության հետ»,- ասաց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի կասկածներին և զենքի վաճառքին, ապա նա նշեց, որ սա շատ քննարկված թեմա է վերջին տարիներին: «Նախորդ իշխանությունը ևս ունեցել է մտահոգություններ այս թեմայի առնչությամբ: Բայց պետք է ասեմ, որ սա տարածաշրջանում Ռուսաստանի ավանդական քաղաքականությունն է՝ պահել հավասարակշռություն և միաժամանակ զբաղվել բիզնեսով, թեև հայկական կողմին սպառազինություն տրամադրվում է արտոնյալ պայմաններով»:

Լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը մեզ հետ զրույցում ասաց, որ ակնհայտորեն հայ-ռուսական հարաբերություններում անհրաժեշտ վերանայման փուլ է, որը երկարաձգվում է, քանի որ կողմերը պատրաստ և սովոր չեն դրան:

«Դժվար է փոխել հարաբերությունների ավանդական գիծը, իսկ հայկական կողմն իր քայլերով փորձում է հավասարակշռել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հրապարակային հայտարարություններում ավելի զգուշավոր լինելով՝ խուսափելու համար Ռուսաստանի հետ առճակատումից: Նշում եմ՝ հրապարակային հայտարարություններում դա չի երևում, քանի որ հայկական կողմը պնդում է, որ արտաքին քաղաքական շրջադարձեր տեղի չեն ունենալու: Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը ոչ այնքան ցայտուն կերպով, ինչը Ռուսաստանում շատ լավ են հասկանում: Բայց ժամանակ է հարկավոր, որպեսզի Հայաստանը նման դիվերսիֆիկացիա իրականացնի իր բոլոր ոլորտներում, քանի որ միմյանց հետ կապված ոլորտները շատ են, ռուսական ներկայությունը նկատելի է բազում ոլորտներում: Դա արտաքին քաղաքականության վրա տարածելու համար պետք է սկսել նաև ոլորտներում իրականացնել փոփոխություններ»,- ասաց Զաշտովտը:

Սրան զուգահեռ՝ Զաշտովտը նկատեց, որ հայկական կողմը փորձել է վստահություն ձեռք բերել եվրասիական շրջանակներում՝ Սիրիա կոնտինգենտ ուղարկելով և Արևմուտքի հետ խնդրահարույց թեմա ստեղծելով: «Այսինքն՝ նոր քաղաքականության նպատակն է հավասարակշռումը, սակայն ժամանակը ցույց կտա, թե որքանով դա հնարավոր կլինի իրականացնել, քանի որ կան նաև ԼՂ հակամարտության նման խնդիրներ, որոնք սահմանափակում են այս նկրտումները, և Ռուսաստանը շատ լավ հասկանում է՝ ինչպես կարելի է խաղարկել իր ձեռքի տակ եղած լծակները: Դա, բնականաբար, բարդացնում է իրավիճակը»,- ասաց վերլուծաբանը:


Միջնորդության հիմնավորման մեջ նշել են՝ պետք է կալանավորվի, որովհետև ընդդիմադիր հայացքներ ունի․ Բագրատ Սրբազանի փաստաբանը մանրամասներ է հայտնում

Միջնորդության հիմնավորման մեջ նշել են՝ պետք է կալանավորվի, որովհետև ընդդիմադիր հայացքներ ունի․...

20:45

Դատապարտում ենք ու մերժում իշխող վարչախմբի դավադիր վարքագիծն ու կեղծ խաղաղության օրակարգը․ ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտե

Դատապարտում ենք ու մերժում իշխող վարչախմբի դավադիր վարքագիծն ու կեղծ խաղաղության օրակարգը․ ՀՅԴ...

20:19

«Չտրտմե՛ք, չընկճվե՛ք, չկասկածե՛ք և չտատամսե՛ք. իր վերջին օրերն ապրող չարիքը գլորվելու է, և մենք կերտելու ենք մեր կյանքի նոր արշալույսը»․ Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել

«Չտրտմե՛ք, չընկճվե՛ք, չկասկածե՛ք և չտատամսե՛ք. իր վերջին օրերն ապրող չարիքը գլորվելու է, և մենք...

20:03

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է նախաձեռնվել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է...

16:24

Իրենք ի սկզբանե կորցրել են կառավարման ինքնուրույնությունը, որի համար էլ կորցրել են Արցախը. Արտակ Զաքարյան

Իրենք ի սկզբանե կորցրել են կառավարման ինքնուրույնությունը, որի համար էլ կորցրել են Արցախը. Արտակ...

16:11

Արաբկիրում հայտնաբերվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող երիտասարդը

Արաբկիրում հայտնաբերվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող...

15:51

Մեկնարկել է Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների...

15:35

Սրբությունը քամահրողներն ու ծաղրողները խոսում են վեհությունից... խելքի աշեցեք. Տեր Փառեն քահանա Առաքելյան

Սրբությունը քամահրողներն ու ծաղրողները խոսում են վեհությունից... խելքի աշեցեք. Տեր Փառեն քահանա...

15:17

Փախնելը մոտդ լավ ա ստացվում, բանակային ծառայությունդ վկա, բայց էս անգամ դեղերդ գրպանիցդ հանելն ու կամերայի դիմաց խղճուկ դեմքի արտահայտություն ընդունելը չի փրկելու. Թամամյանը՝ Թորոսյանին

Փախնելը մոտդ լավ ա ստացվում, բանակային ծառայությունդ վկա, բայց էս անգամ դեղերդ գրպանիցդ հանելն ու...

15:17

Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր

Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից...

14:52

Նիկոլ Փաշինյանը շուտով կգնա Վեհափառի ետևից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը շուտով կգնա Վեհափառի ետևից. Հրանտ...

14:35

Այսօր ամենամեծ խոչընդոտը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Հայաստանի կառավարությունը․ Օսկանյան

Այսօր ամենամեծ խոչընդոտը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Հայաստանի կառավարությունը․...

14:18

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման...

12:52

«Opel»-ը վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակցին․ մահացել է

«Opel»-ը վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակցին․ մահացել...

12:35

ԵՄ-ի վերապատրաստման ծրագրերը հակակոռուպցիոն պայքարի միջոցառումների կարևոր բաղադրիչ են. ԵՄ դեսպան

ԵՄ-ի վերապատրաստման ծրագրերը հակակոռուպցիոն պայքարի միջոցառումների կարևոր բաղադրիչ են. ԵՄ...

12:17

Արդյո՞ք կարող էր կանխվել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը. հույս ունեմ՝ մեր իրավապահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ ջանքեր կգործադրի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Արդյո՞ք կարող էր կանխվել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը. հույս ունեմ՝ մեր իրավապահ համակարգը այս...

12:03

Արմեն Ալեքսանյանը կալանավորվեց այլ Արմենի փոխարեն. Փաստաբան

Արմեն Ալեքսանյանը կալանավորվեց այլ Արմենի փոխարեն....

11:36

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն վարժական...

11:23

Մալայանի անվան հիվանդանոցի դիմաց վրաերթի ենթարկված երեխայի և մոր կյանքին վտանգ չի uպառնnւմ

Մալայանի անվան հիվանդանոցի դիմաց վրաերթի ենթարկված երեխայի և մոր կյանքին վտանգ չի...

11:12

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի անկախության առաջին տարիներից Հայաստանը վեր է ածել մարիոնետ պետության. Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի անկախության առաջին տարիներից Հայաստանը վեր է ածել մարիոնետ...

11:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03