Գրող Մարիաննա Ուիլյամսոնը, որը փորձում է հասնել Դեմոկրատական կուսակցության կողմից 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածուի առաջադրմանը, առաջարկել է երկրում նոր գերատեսչություն ստեղծել՝ խաղաղության նախարարություն։ Ինչպես նշվում է երեքշաբթի The Washington Post թերթում հրապարակված հոդվածում, այն պետք է զբաղվի ամերիկյան հասարակությունում արմատացած բռնության մշակույթով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ես առաջարկում եմ, որպեսզի ԱՄՆ խաղաղության նախարարությունը համակարգի եւ իր վերահսկողության տակ վերցնի այն գործունեությունը, որն ուղղվելու է հակամարտությունների լուծմանը, ռեստիտուցիոն արդարադատության իրականացմանը, բռնության կանխմանը, կրթության համակարգի ստեղծմանը, որը կօգնի հաղթահարել ապրած տրավմաները»,- գրել է նա։ Քաղաքական գործչի ծրագրի համաձայն՝ նոր գերատեսչությունն այս նպատակների համար պետք է պատրաստի «հազարավոր խաղաղարարների»։ «Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի առաջ մղենք խաղաղության մշակույթն ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում»,- ասել է նախընտրական մրցավազքի մասնակիցը։
Ուիլյամսոնի կարծիքով՝ Միացյալ Նահանգներում բռնության հաճախակիացած դեպքերը՝ հրազենային զենքի կիրառմամբ, ավելի խոր խնդրի ախտանշան են։ «Որպես առանձին մարդիկ ամերիկացիները բնավ ագրեսիվ չեն, բայց չի կարելի ժխտել, որ մենք ապրում ենք բռնության մշակույթի պայմաններում»,- կարծում է քաղաքական գործիչը։ «Հրազենային զենք ունենալու կարգավորման մեր քաղաքականության մեջ գերիշխող դեր է տրվում ոչ թե ժողովրդի կամքին կամ մարդկանց անվտանգության շահերի ապահովմանը, այլ այն ընկերությունների շահույթին, որոնք զբաղվում են զենքի արտադրությամբ»,- նշել է նա։ «Դառը ճշմարտությունը, որն Ամերիկան պետք է ընդունի, այն է, որ մեր հասարակությունը ոչ թե պարզապես ընկղմվել է բռնության մեջ, այլ մենք հայտնվել ենք նրա կեռիկի վրա։ Եվ ամենատարբեր ոլորտներում գոյություն ունեն նրանք, ովքեր միլիարդավոր դոլարներ են վաստակում, որպեսզի մենք երբեք դուրս չգանք այս իրավիճակից։ Քանի դեռ մենք չենք հասկանա սա, բռնությունն ավելի շատ կլինի»,- համոզված է Ուիլյամսոնը։
Նախագահական մրցավազքի մասնակիցը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ «մոտ 740 դոլար ռազմական ծախսերի պարագայում ընդամենը 40 մլրդ դոլար է հատկացվում ԱՄՆ Պետական դեպարտամենտի գործունեությանը»։ «Ակնհայտ է, որ մենք չափից ավելի ենք հենվում կոշտ ֆիզիկական ուժի եւ ավելի պակաս՝ հոգեւոր ուժի վրա»,- կարծում է Ուիլյամսոնը։ «Մեր քաղաքականությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կոշտ է Երկրի հանդեպ։ Քրեական արդարադատության մեր համակարգը դաժան է ոչ սպիտակամորթ բնակչության հանդեպ։ Մեր տնտեսական համակարգը կոշտ է աղքատների հանդեպ։ Իսկ մեր կառավարությունն ինչպես անուղղակիորեն, այնպես էլ ուղղակիորեն դաժանություն է ցուցաբերում միջոցների անհամար քանակությամբ՝ օգտագործելով իր ուժն այն բանի համար, որպեսզի օգնի նրանց, ովքեր օգնության կարիք չունեն, եւ հրաժարվելով աջակցել նրանց, ում այն անհրաժեշտ է»,- ավելացրել է քաղաքական գործիչը։ «Ամերիկան պարզապես (զենքի կիրառմամբ բռնության) ճգնաժամ չի ապրում, այն մշակութային ճգնաժամ է ապրում»,- կարծում է գրողը։
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
10:02 26.06.25
12:35 26.06.25
11:12 26.06.25
20:19 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03