Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի St. Vincent Hospital հիվանդանոցի վիրաբույժը սխալ հիվանդի երիկամ է հեռացրել:
Հիվանդանոցի սեփականատեր ընկերության ներկայացուցիչը կատարվածը դժբախտ դեպք է կոչել եւ ընդգծել, որ սխալը տեղի է ունեցել հիվանդանոցից դուրս, ընդ որում՝ այն բուժհաստատության աշխատակիցները չեն կատարել:
Առողջապահության ոլորտը կարգավորող գերատեսչությունը՝ US Agency for Healthcare Research and Quality Surgery-ն, դեպքը որակել է ճակատագրական պատահականություն եւ չափազանց հազվադեպ իրադարձություն նույնիսկ կանոնավորապես իրագործվող բժշկական սխալների շարքում:
Նման սխալներն Ամերիկայում wrong-site surgery: Վիճակագրությունը վկայում է, որ այդպիսի սխալներ հազվադեպ են լինում. միջին վիճակագրական ամերիկյան հիվանդանոցում դա կարող է տեղի ունենալ 5-10 տարին մեկ անգամ: 1985-2004 թվականներին Ամերիկայում նման սխալների թիվը 112 994 վիրահատության պարագայում 1-ն է եղել:
Երիկամի հեռացումը լրջորեն վատթարացնում է հիվանդի կյանքի որակը՝ չնայած այդ վիրահատությունից հետո մարդիկ տարիներ եւ տասնամյակներ կարող են ապրել: Թերեւս պետք չէ կասկածել, որ հիվանդի հարազատները դատական հայց կներկայացնեն բուժհաստատության դեմ, իսկ նյութական փոխհատուցումը բավարար կլինի, որպեսզի տուժածն այլեւս երբեք չաշխատի եւ բուժման համար վճարելու նպատակով միջոցներ հայթայթելու խնդիր չունենա:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55