Սահմանադրական դատարանի անդամների անաչառություն անվիճարկելի է։ ՍԴ անդամները չեն կատարել որևէ գործողություն կամ հայտարարություն, որոնք վտանգում են կամ կասկածի տակ են դնում դատավորի անկախությունը և անաչառությունը տվյալ գործի շրջանակում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց GPARTNERS իրավաբանական գրասենյակի իրավաբան Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի նամակին՝ ՍԴ անդամների անաչառության կապակցությամբ: «Վահե Գրիգորյանի նամակը սխալ պատկերացումներ է ստեղծում այն պրակտիկայի վերաբերյալ, որը ձևավորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելիս։ Այսպիսով, ՄԻԵԴ-ն առանձնացնում է դատավորի անաչառությունը ստուգելու երկու թեստ`սուբյեկտիվ և օբյեկտիվ: Սուբյեկտիվ թեստը նպատակ ունի պարզելու դատավորի անձնական հավակնությունը կամ շահը տվյալ գործում, օբյեկտիվ թեստով որոշվում է` արդյոք դատավորն ունի բավարար երաշխիքներ` իր անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկածներ չառաջացնելու: Հաշվի առնելով այս երկու թեստերը` նամակում նկարագրված փաստերը բավարար չեն պնդելու, որ ՍԴ անդամները անաչառ չեն և, ավելին, Ստրասբուրգի դատարանը սահմանել է, որ դատավորի` նախկինում զբաղեցրած պաշտոնները չեն կարող կասկածներ առաջացնել անկախության կամ անաչառության վերաբերյալ։ Այս մոտեցումը նաև արձանագրված է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) մի շարք կարծիքներում, մասնավորապես` 2001 թվականի թիվ 1 կարծիքի 12-րդ կետում։ Այսպիսով` ՍԴ անդամները չեն կատարել որևէ գործողություն կամ հայտարարություն, որոնք վտանգում են կամ կասկածի տակ են դնում դատավորի անկախությունը և անաչառությունը տվյալ գործի շրջանակում»,– ասաց նա։ Սարգիս Գրիգորյանը նաև ընդհանուր իրավական գնահատական տվեց տեղի ունեցող այլ գործընթացների վերաբերյալ, որոնք նաև ուղղակիորեն առնչվում են Վահե Գրիգորյանի նամակի հետ։ «Նախ և առաջ 2019 թվական մայիսից հետո, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատավոր` Դավիթ Գրիգորյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց, Հանրապետության վարչապետը և Ազգային ժողովի՝ իշխող քաղաքական ուժի պատգամավորները կատարեցին գործողություններ և ցուցաբերեցին անհարգալից վերաբերմունք, որոնք ուղղակիորեն սպառնում էին դատարանների անկախությանը։ Ավելին, թե՛ վարչապետը և թե՛ Ազգային ժողովի՝ իշխող քաղաքական ուժի պատգամավորները կատարել են և ներկայումս, առկա է ռիսկ, որ շարունակելու են կատարել այնպիսի գործողություններ, որոնք վտանգում և վնասում են դատարանների և դատավորների անկախությունը։ Ավելին, մի շարք պետական պաշտոնյաներ իրենց գործողություններով միջամտել են դատարանների և դատավորների գործունեությանը`ցուցաբերելով նաև անհարգալից վերաբերմունք։ Այստեղ է պետք հղում կատարել միջազգային փաստաթղթերին. օրինակ`ՄԱԿ-ի 1985 թվականի Դատական իշխանության հիմնարար սկզբունքներին, որոնք պահանջում են, որ երկրները երաշխավորեն դատարանների անկախությունը, և պարտավորվեն հարգել և պահպանել դատական իշխանության անկախությունը։ Ավելին, նույն սկզբունքները արգելում են որևէ անհարկի և անհիմն միջամտություն դատարանների կողմից որոշում կայացնելու գործընթացին։ Խորհուրդ կտամ բոլորին նաև ունենալ մասնագիտական անկեղծություն և մեջբերել «Դատավորների անկախության, արդյունավետության և դերի վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1994 թվականի թիվ 12(94) առաջարկությունը։ Այս փաստաթուղթը պահանջում է Հայաստանից ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները ապահովելու, պաշտպանելու և խրախուսելու դատավորների անկախությունը։ Առաջարկությունը նաև սահմանում է, որ գործադիր և օրենսդիր իշխանությունները պետք է չձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք կարող ենք վտանգել դատավորների անկախությունը։ Վերջում ուզում եմ հղում կատարել այդ առաջարկության (I)-րդ սկզբունքի 2-րդ կետի (դ) ենթակետին, որը սահմանում է, որ որոշում կայացնելու գործընթացում, դատավորները պետք է լինեն անկախ և գործեն առանց որևէ սահմանափակումների, անհարկի ազդեցության, դրդապատճառների, ճնշումների, սպառնալիքների կամ միջամտության` ուղղակի կամ անուղղակի։ Հռետորական հարց. Արդյո՞ք Հայաստանը ունի բավարար քաղաքական կամք և ինստիտուցիոնալ կարողություններ` ապահովելու դատարանների անկախությունը և արդյո՞ք չի կիրառելու խտրական մոտեցում և ընտրովի արդարադատություն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,– ասաց նա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01