Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա անձնական ջանքերն ու ներդրումը հայ-բրիտանական կապերի ամրապնդման ու զարգացման գործում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով:
Դեսպան Ֆարնուորթը ևս շնորհակալություն է հայտնել նախարար Բադասյանին արդյունավետ համագործակցության համար, Նախարարության հետ փոխգործակցությունը գնահատել արդյունավետ և վստահեցրել, որ Միացյալ Թագավորությունը շարունակելու է իր աջակցությունը՝ մի շարք առանցքային ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում: Դրանցից դեսպանն առանձնացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումից հետո նախատեսվող միջոցառումների իրականացումն ու Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացումը:
Ռուստամ Բադասյանը հաջողություն է մաղթել Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին հետագա ձեռնարկներում և հույս հայտնել, որ հետայսու ևս իր գործունեությամբ կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների առավել զարգացմանը։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Ֆարնուորթը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է վառ հիշողություններով և արձակուրդները Հայաստանում անցկացնելու հստակ նպատակադրմամբ:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55