2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 720 միլիոն դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝
1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 մլն դրամ.
2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն դրամ.
3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացված տվյալներով, 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել է 10, առողջությանը ծանր վնաս է հասցվել 10 և միջին ծանրության վնաս ՝ 54 անձի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ՝ աջակցություն։
«Իմ դիրքորոշումն այն է, որ հայտնի հանգամանքների բերումով մենք փոխհատուցման հարցի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնենք ՄԻԵԴ-ի կողմից կայացրած որոշումների հիման վրա: Այս հարցում շատ կարևոր է, որ որոշումները կայացվեն մաքսիմալ օբյեկտիվ: Բայց քանի որ մենք չգիտենք, թե ՄԻԵԴ-ը երբ կկայացնի որոշումներ այս հարցերով, չստացվի այնպես, որ մեր կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում մարտի 1-ի զոհերին և տուժածներին աջակցություն ցույց տալու համար, մենք այս որոշումը կայացնում ենք ԱԺ ընդունած օրենքի հիման վրա։ Վերջարդյունքում հասցված վնասի փոխհատուցման հարցը կփակենք ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա: Ես նկատի ունեմ փոխհատուցման չափը, որ այդ իրադարձության մեջ ներգրավված անձինք չորոշեն չափը, քանի որ կարող են դրանք սուբյեկտիվ լինել։ Սա, ըստ էության, միջանկյալ որոշում է»,- ընդգծեց վարչապետը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ ՄԻԵԴ-ը որոշում կայացնելիս կարող է հաշվի առնել նաև ՀՀ կառավարության կայացրած այս որոշումը:
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
10:02 26.06.25
12:35 26.06.25
11:12 26.06.25
20:19 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03