Երևանում այսօր ֆուտբոլային տոն է. Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Իտալիայի ազգային հավաքականի հետ։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու. հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։ Հայաստան-Իտալիա հանդիպմանը մարզադաշտից հետևելու է նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Aysor.am-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանից հետաքրքրվել է, թե ինչ ակնկալիք ունի այս հանդիպումից և, թե ինչքանով է ՀՖՖ-ն զարմացնելու ՈՒԵՖԱ-ի նախագահին։ «Ինչպես այս խաղում, այնպես էլ Հայաստանի հավաքականի մյուս բոլոր հանդիպումներում ես արժանապատիվ ֆուտբոլ եմ ակնկալում։ Արդյունքը միշտ կարևոր է, սակայն պատվախնդիր մրցելույթը, հաղթանակի ձգտումը, խաղադաշտում առավելագույնն անելը և գեղեցիկ խաղ ցուցադրելն առավել եմ գնահատում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահը։ Արթուր Վանեցյանը հավատում է, որ Հայաստանի հավաքականը երկրպագուներին հաճելի պահեր է պարգևելու։ «Հուսամ, որ Իտալիայի, ինչպես նաև Բոսնիա-Հերցեգովինայի հետ հանդիպումներում Հայաստանի հավաքականը մեզ հաճելի պահեր կպարգևի, կուրախացնի իր երկրպագուներին պատվաբեր խաղով։ Մեր բոլոր երկրպագուներին կոչ եմ անում աջակցել հավաքականին, հավատալ, որ տղաներն ի զորու են հաջողության հասնել ամենաբարդ հակամարտություններում», - նշեց նա։ ՀՖՖ նախագահը հուսով է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահը զարմացած կմնա Հայաստանի ազգային հավաքականի ելույթից։ «ՀՖՖ-ն պատրաստվում է ներկայացնել ՈՒԵՖԱ-ի նախագահին մարզերում ֆուտբոլի զարգացման նոր տեսլականը։ Հույս ունեմ, որ ստադիոնում ՈՒԵՖԱ-ի պատվիրակությանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կզարմացնեն իրենց խաղով», - ասաց Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք՝ խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44