Համադրելով Բրյուսելից և Բաքվից եկող տեղեկատվական հոսքերն ու ազդակները, պարզ է դառնում, որ Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև նախապատրաստվող նոր համաձայնագրի նախապատրաստման գործընթացը, անկախ Մամեդյարով-Մոգերինի ձևաչափով հանդիպումներին բարձրաձայնվող արարողակարգային լավատեսությունից, այս պահին բախվել է մի շարք խնդիրների:
Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի մոտ ստացվեց Եվրոպական Միության հետ ստորագրել նոր՝ Համապարփակ և Ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր (CEPA), իսկ դեռևս 2017 թվականին մարտին մեկնարկած Ադրբեջան-ԵՄ բանակցությունները Ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ վտանգված են, և Ալիևի մոտ մինչ այսօր չի ստացվում իրական առաջընթաց արձանագրել եվրոպական ուղղությամբ:
1. ԵՄ-ն և Ադրբեջանը ընդհանուր հայտարարի չեն գալիս ավիափոխադրումների հարցում, Ընդհանուր ավիացիոն տարածքի քաղաքականության շուրջ:
Հայաստանը Common aviation Area համաձայնագիրը ստրոգարել է 2017 թվականի նոյեմբերին:
2. Վիզաների տրամադրման գործընթացի ազատականացման հարցում նույնպես չկա համաձայնություն Բաքվի և Բրյուսելի միջև: Հայաստանն, իր հերթին, վերացրել էր Շենգեն գոտու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերը 2013 թվականից:
3. Համաձայնագրի վերջնականացմանը խոչընդոտում է նաև Ադրբեջանի դիմադրությունը ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքներին վերաբերող հոդվածների կապակցությամբ: Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրում այդ հարցերը ամբողջությամբ արծարծված են և գրեթե նույնական են այսպես կոչված Արևելյան գործընկերության Ասոցիացված երկրների համաձայնագրերին:
4. Ադրբեջանը Առևտրի Համաշխարհային կազմակերպության անդամ չէ, և չնայած ԵՄ-ն, անելով բացառաություն Ադրբեջանի համար, պատրաստ է ստորագրել համաձայնագիր, եթե Ադրբեջանը ներկայացնի Առևտրի Համաշխարհային կազմակերպությանը անդամակցության ճանապարհային քարտեզ, Ադրբեջանն այս հարցում նույնպես առաջընթաց չի գրանցում: Հիշեցնեմ, որ Հայստանը WTO անդամ է 2003 թվականից :
5. Եվ իհարկե, լրջագույն հարց է նաև Արցախյան հակամարտության խնդիրը: Ըստ աղբյուրների, ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախագծում հիշատակված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ԵՄ սատարման դրույթը, սակայն Բրոյսելը հրաժարվում է միարժեքորեն գրել, որ ճանաչո է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:
2017 թվականին ստորագրված Հայաստանի հետ համաձայնագրում Եվրոպական Միությունը ամբոջղությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչաձն, գործունեությանըև առաջարկված հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշամն իրավունքին:
Եվրոպական Հանձնաժողովի գործող մանդատը ավարտվում է այս տարվա նոյեմբերի 1-ին, և եթե կողմերը չհասցնեն հարթել առկա տարաձայնությունները, ապա նոր Եվրահանձնաժողովի պարագայում այս գործընթացը հասկանալի պատճառներով էլ ավելի կդանդաղի: 2017 թվականին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, իրապես, մնում է ունիկալ քաղաքական փաստաթուղթ, և այդ տարիներին մեր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է:
Ինչպես բազմիցս ընդգծվել է թե Հայաստանի, թե Եվրոպական Միության ղեկավարության և փորձագիտական շրջանակների կողմից, մեզ հաջողվել էր լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, միաժամանակ նման ամբիցիոզ փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ:
Ինչպես տեսաք, մենք այնպես ենք աշխատել, որ առ այսօր, երկու տարի անց, Ադրբեջանը չի կարողանում հասնել Հայաստանին գլոբալ քաղաքականության եվրոպական ուղղության վրա: Սա, բնավ, չի նշանակում, որ Հայաստանի և Արցախի համար բոլոր սպառնալիքները չեզոքացված են: Չմոռանանք, որ 2020 թվականից գործարկվելու է Հարավային գազային միջանցքը, որով ադրբեջանական գազը հասնելու Եվրոպական Միության երկրներին՝ այստեղից բխող բոլոր մարտահրավերներով: ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագան խնամք է պահանջում:
Իսկ օրակարագն ավելի, քան հագեցած ՝ CEPA-ի վերջնական վավերացում, CEPA-ի լիարժեք և որակյալ իմպլեմենտացիա, Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ, Արևելյան Գործընկերության հեռանկարները, գլոբալ և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները, Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը և այլն: Ուստի Հայաստանի գործող իշխանություններն պարտավոր են վերջնականապես չմսխել կուտակված արտաքին քաղաքական կապիտալը և վերջապես լրջորեն զբաղվել թե արտաքին քաղաքականությամբ, թե երկրի բարեփոխումների իրական օրակարգով:
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժաղովի նախկին նախագահ
«Հրապարակ» թերթ
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34