Անկարան Բրյուսելից պահանջում է հոկտեմբերից ոչ ուշ անայցագրային ռեժիմի սահմանում` հակառակ դեպքում սպառնալով չեղարկել ավելի վաղ կնքված միգրացիոն համաձայնագիրը:
Ինչպես հայտնում է ng.ru-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն` գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:
«Մենք ԵՄ-ի հետ պայմանագրեր ենք կնքել, որոնցում հստակ նշվում է, որ հոկտեմբերին Թուրքիայի հետ անայցագրային ռեժիմ է սահմանվելու: Կա՛մ 2 կողմերն էլ սահմանված ժամկետում իրագործում են բոլոր պայմանները, կա՛մ մենք մի կողմ ենք դնում այդ պայմանավորվածությունները»,-ասել է թուրք նախարարը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք անայցագրային ռեժիմի չհաստատման դեպքում Եվրոպային սպառնո՞ւմ է միգրացիոն ներհոսքի նոր ալիք:
Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն նկատել է, որ 3 մլրդ եվրոն, որը Թուրքիան պահանջում է համաձայնագրի շրջանակում, նախատեսվում է ոչ թե բուն երկրի, այլ` փախստականների համար:
Հարցազրույցի ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է նաև եվրոպական արժեքներին հակասող մահապատժի վերականգնման հավանականությանը` նշելով, որ դրա կողմնակիցը հենց թուրք ժողովուրդն է:
«Թուրքիայում արյունալի հեղաշրջման փորձից հետո ժողովուրդը ցնցված է, բայց եվրոպացիները չեն ուզում դա հասկանալ: Օգնելու փոխարեն նրանք մեզ ստորացնում են»,- իրավիճակը մեկնաբանել է նախարարը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Բրյուսելը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման դեպքում երկիրն այլևս չի կարող հավակնել ԵՄ-ի անդամ դառնալուն ու անայցագրային ռեժիմի հաստատմանը:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55