Դատարան է ուղարկվել Հրազդանի քաղաքապետարանում նախկին քաղաքապետի և
աշխատակազմի 8 աշխատակիցների կողմից 138մլն դրամի չափով հափշտակություն
կատարելու վերաբերյալ քրեական գործը։ Հայնտնում են գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից հայտնում են, որ դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացված ծավալուն օբյեկտիվ, ամբողջական և բազմակողմանի քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում Հրազդանի քաղաքապետարանում բազմաթիվ պաշտոնատար անձանց ներգրավմամբ գործել է հանցավոր կոռուպցիոն սխեմա, որի միջոցով յուրացվել են հողի հարկի և գույքահարկի գծով հավաքագրված գումարների մի մասը՝ առանձնապես խոշոր չափերով:
Ըստ աղբյուրի, հիմնավորվել է, որ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի մասնագետները, 2015-2018թթ. ընթացքում բնակիչներից գանձելով գույքային վճարներ, դրանց մի մասի գումարի չափի վերաբերյալ անդորրագրերի՝ բնակչին տրվող առաջին օրինակում նշել են գանձված գումարի իրական չափը, երկրորդ օրինակում՝ պակաս չափ: Ապա գանձված գումարի տարբերությունը հանձնել նույն բաժնի առաջատար մասնագետին: Վերջինը, նշված գումարը հանձնել է բաժնի պետին, ով ստացած գումարի մի մասը վերադարձրել է օպերատորին, իսկ վերջինս այն հավասար բաժանել է իր և հավաքագրում կատարած մասնագետի միջև:
Արդյունքում հավաքագրվել, սակայն Հրազդանի համայքնապետարանի բյուջե չի մուտքագրվել ընդհանուր ավելի քան 138մլն ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Ա. Դ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Քաղաքապետարանի հարկային բաժնի նախկին պետին և տեղակալին վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի
1-ին կետի և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իսկ նույն բաժնի 6 աշխատակիցների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, կամ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Որպես խափանման միջոց՝ բոլորի նկատմամբ կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել լիովին կամ մասամբ: Նախաքննության ընթացքում գրեթե ամբողջությամբ
վերականգնվել է համայնքին պատճառված վնասը:
Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը
2019թ. օգոստոսի 26-ին հաստատել է 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01