Այսօր` սեպտեմբերի 4-ին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նիստերի սրահում կայացավ Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված նոր՝ “ProfEye Challenge” նախագծի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսը:
“ProfEye Challenge”-ը դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել նրանց ամենահամարձակ մտահղացումները, նորովի ներկայանալ հանրությանն իրենց ճարտարապետական տեսլականով։ “ProfEye Challenge”-ի շրջանակում որպես առաջին «մարտահրավեր» մասնակիցների կողմից կմշակվեն և կառաջարկվեն Երևանի կոլորիտային և պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիայի նախագծեր:
“ProfEye Challenge”-ն իրականացվում է Հայաստանում և շինարարության ոլորտում առաջատար կազմակերպություններից «Պրոֆ Ալ» ընկերությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աջակցությամբ:
«Նոր ծրագրերին մասնավոր հատվածի ներգրավումը բնագավառում զարգացման նախապայմաններից է: Այս նախագծի իրականացման համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Պրոֆ Ալ» ընկերությանը: Վստահ եմ, որ նմանօրինակ ծրագրերը շարունակական են լինելու, և մասնավոր ընկերությունները նախանձախնդիր կլինեն իրականացնելու քաղաքաշինության բնագավառի զարգացանը նպաստող նոր նախագծեր»,-իր խոսքում նշեց ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:
Ընդգծելով նման նախագծերի իրականացման կարևորությունը՝ ՀՀ պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ Գեղամ Սարգսյանը նշեց.
«Նման նախագծերի դերն ու նշանակությունը մշակութային և ճարտարապետական արժեքների պահպանման և հանրային իրազեկման տեսանկյունից շատ կարևոր է: Մենք ուշադրություն դարձրեցինք ՙՊրոֆ Ալ՚ ընկերության կողմից Մամուլի շենքի ընտրության հիմնավորումներին: Շենքն ունի ճարտարապետական ինքնատիպ լուծումներ, ֆունկցիոնալ է, բարձրահարկ, ինչը ոլորտի մասնագետների համար ստեղծագործելու լայն հնարավորություններ է ընձեռում՚:

“ProfEye Challenge” արշավի նախաձեռնող «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը, խոսելով նախագծի գաղափարի և նպատակների մասին, ասաց.
«Պրոֆ Ալ» ընկերությունը շուրջ 20 տարվա գործունեության ընթացքում իրականացրել է քաղաքի և երկրի համար նշանակալի կառույցների վերակառուցման մի շարք նախագծեր՝ պատասխանատու և պարտավորեցնող այդ գործում կարևորելով պրոֆեսիոնալիզմը: Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ “ProfEye Challenge”-ի հիմքում ևս առաջնային ենք համարել պրոֆեսիոնալ մոտեցումը: ProfEye՝ այսինքն մասնագիտական աչք. մասնագիտական աչքի ու պրոֆեսիոանալիզմի կարիքն ունենք, ինչը ոլորտի զարգացման գլխավոր նախադրյալ է: Այս արշավը հնարավորություն կտա ձևավորել երկխոսության նոր մշակույթ հանրության և նախագծեր իրականացնող կառույցների, ընկերությունների և մասնագետների միջև»:

Էդգար վետիսյանը հավելեց, որ “ProfEye Challenge” արշավի նպատակներից մեկն էլ ներդրողների ուշադրությունը մեր երկրի համար կարևոր կառույցների ռեստավրացիային ուղղված նախագծերի վրա հրավիրելն է:
“ProfEye Challenge”-ը կկրի շարունակական բնույթ և կիրականացվի նաև ՀՀ մարզերում:
“ProfEye Challenge” նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը հղման միջոցով: Հայտը ներկայացնելուց հետո դիմողն անմիջապես կստանա մասնակցության համար անհրաժեշտ տվյալների բազան:
“ProfEye Challenge”-ի կանոնների համաձայն՝ մասնակիցներն իրենց նախագծերը մինչև սեպտեմբերի 28-ը պետք է ուղարկեն a[email protected] էլ. հասցեին: Նախագծերը կներկայացվեն www.profal.am կայքում և կդրվեն բաց քվեարկության: Քվեարկությունը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին և կավարտվի հոկտեմբերի 7-ին, ժամը 20:00-ին: Համաձայն մրցույթի կանոնների՝ նախագծերը կայքում ներկայացվելու են առանց հեղինակների անունների՝ համարակալված:
“ProfEye Challenge”-ի արդյունքները պաշտոնապես կամփոփվեն հոկտեմբերի 8-ին՝ հատուկ միջոցառմամբ, որին ներկա կգտնվեն բոլոր մասնակիցները և հաղթողները, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչները: Հաղթող նախագծեր կճանաչվեն քվեարկության արդյունքում 3 ամենաշատ հավանությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից հավանության արժանացած նախագծերը:
Բոլոր հաղթող նախագծերի հեղինակները կմեկնեն Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող «Պրոֆ Ալ» ընկերության գործընկեր, աշխարհում ալյումինե պրոֆիլների և աքսեսուարների արտադրության ոլորտի առաջատարներից Alumil ընկերություն՝ փորձի փոխանակման և վերապատրաստման:
«Պրոֆ Ալ» ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է շուրջ 20 տարի` ներկայանալով բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորումով, ալյումինե և մետաղապլաստե կոնստրուկցիաների ներկրմամբ և արտադրությամբ, ինչպես նաև լանդշաֆտային դիզայնով: Ընկերությունն ունի 15-ից ավել արտադրամաս, և արտադրական յուրաքանչյուր ուղղություն հիմնվել ու զարգանում է աշխարհի տարբեր երկրներից շուրջ 50 ընկերությունների հետ գործակցության արդյունքում (Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Հունաստան, Հոլանդիա, Շվեդիա, Ֆրանսիա, Բելգիա, Դանիա, Անգլիա, Լեհաստան և այլն): «Պրոֆ Ալ»-ը միակն է ոլորտում, որն արտահանում է իր արտադրանքը սկսած 2013 թվականից և որի շնորհիվ ''Made in Armenia''–ն համարվում է եվրոպականին համարժեք որակ GULF երկրներում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01