Հայաստանի հյուսիս-արեւմուտքում` Շիրակի մարզում հատկապես առանձնակի կարեւորություն կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը: Իսկ մինչ այդ, Գյումրիում` կառույցի համար նախատեսված տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներին առնչվող գործառույթն, այսօր մեծ թափով շինարարություն է ընթանում: Ամբողջ գործընթացը Պետական եկամուտների կոմիկտեի նախագահի ամենօրյա հսկողության ներքո է: Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրի: Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է շինհրապարակում, դիտարկել աշխատանքային գործընթացը եւ արձանագրել նախորդ այցից հետո կատարված առաջընթացը: ՊԵԿ նախագահի խոսքով` աշխատանքի տեմպերն այդքան էլ չեն գոհացնում, բայց դա չի նշանակում, որ ահռելի գործ չի կատարվել. «Նախանշված ժամկետները պետք է պահպանել, եւ եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով»: Սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմաքսատան համար նախատեսված 5,5 հեկտարում է մեծածավալ շինարարությունն ընթանում: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ նոր շենքի հիմքերն են դրվել, իսկ այսօր արդեն շինարարական եռուն շրջանն է: Շինարարները քայլ առ քայլ իրականություն են դարձնում նախագիծը: Աշխատուժի պակաս էլ չկա: Այժմ շուրջ 160 հոգի է այստեղ աշխատում, սակայն հետագայում՝ 24-ժամյա գրաֆիկի անցնելիս` աշխատողների թիվը կարող է 350-ի հասնել: Իսկ տարածքում ստորգետնյա ջրերի բարձրացումը խնդիր չի առաջացնի. դեռեւս նախագծման փուլում հետազոտություններ են արվել, ճարտարապետական ու շինարարական լրացուցիչ խնդիրներ են դրվել եւ հաղթահարվել: Հիմքերն ամուր են, բետոնացման ծավալները՝ նախատեսվածից ավելին: Շենքը շահագործման կհանձվի սահմանված ժամկետում. վերահաստել է կոմիտեի ղեկավարը: «Հոկտեմբերի 11-ին նախատեսված է կառույցի բացումը, դա մեզ համար կարեւոր մարտահրավեր է: Մենք ինքներս մեզ համար մարտահրավեր ենք սահմանում եւ այդպիսի նշաձող: Կարծում եմ, որ ցանկացած ոլորտում, եթե ցանկացած նախաձեռնության մեջ հավակնոտ նշաձող չես սահմանում, ուղղակի հաջողություն չես ունենում եւ առաջընթաց չես ապահովում»,-ընդգծել է Դավիթ Անանյանը: Շրջայցի ընթացքում ի հայտ եկած խնդիրների հետ կապված ՊԵԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Նա հանձնարարել ի մի բերել շինարարական թերացումներն ու շտկել դրանք: Դավիթ Անանյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով եւ ժամանակին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Գյումրիի ավտոմաքսատունը նույնպես մեկ պատուհանի սկզբունքով իրականացնելու է ծառայություններ: Իսկ դա նշանակում է, որ կկատարվեն ոչ միայն մաքսային ձեւակերպումներ, այլեւ տրանսպորտային միջոցների հաշվառում եւ պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ արդեն հոկտեմբերին այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:35 26.06.25
10:02 26.06.25
11:12 26.06.25
11:02 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03