ARM | RUS |

Մի շարք ԿՀ-ներ երկաթողու հարցով դիմել են վարչապետին

07.09.19 | 13:53

Բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մենք` ներքոստորագրողներս մտահոգված ենք ՀՀ ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսի՝ հայկական երկաթգծի քայքայմամբ։ Խոսքը վերաբերում է հայկական երկաթուղին կոնցեսիոն պայմանագրով ռուսաստանյան ընկերությանը հանձնելու պահից ոլորտի վատթարացման՝ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների խայտառակ անկման, շարժակազմերի ոչնչացման, բացահայտ թալանի, անօրինության և ստեղծված ծանր վիճակին։

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հետևյալը։

2008թ-ից ստանձնելով ոլորտի շահագործումը՝ Հարավկովկասյան երկաթուղին, դեռևս ոլորտի ոչ մի թերություն չբարելաված՝

  • բեռնափոխադրումների 1տ/կմ-ի արժեքը 9,5 ֆրանկից միանգամից բարձրացրեց 15 շվեյցարական ֆրանկի ։ Ոչ մի կոնցեսիայի խելամիտ սահմանների և տրամաբանության մեջ չի տեղավորվում նմանատիպ թանկացումը, ինչը միանշանակորեն և կտրուկ ազդեց Հայաստանի բեռնափոխադրումների շուկայի վրա՝ իր «ներդրումը» բերելով ընթացող թանկացումներին։
  • «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Հայկական երկաթուղուց ձեռք բերեց ողջ շարժակազմը որպես սեփականություն՝ մոտ 2440 միավոր, որի մեծ մասը վերածեց մետաղի ջարդոնի և օտարեց, իսկ մյուս մասը արդիականացրեց Վրաստանի Հանրապետությունում, չնայած այդ միավորների օգտագործման ժամկետները ամբողջությամբ սպառված են եղել։
  • Միլիոնավոր գումարներ վատնելով Մասիս կայարանի իբր թե արդիականացման վրա՝ այնուհետև այն իսպառ փակվեց։
  • Վերացրեց Երևանի վագոնային դեպոն։
  • Տարբեր լուրերի համաձայն՝ այդ ընկերությունը Հայաստանի տարածքում փակել է 14 երկաթուղային կայարան, ինչպես՝ Մխչյան, Արևիկ, Ջաջուռ, Արմավիր, Հաղպատ և այլն:
  • Քանդվեցին, ապամոնտաժվեցին և մետաղի ջարդոնի անվան տակ վաճառվեցին այդ կայարանների երկրորդային, երրորդային պահեստագծերը։
  • Այդ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը առաջին իսկ օրվանից բառիս բուն իմաստով կազմակերպեց Հայաստանի երկաթուղայինների կադրային ջարդ: Հայաստանը զրկվեց պրոֆեսիոնալ երկաթուղայինների դինաստիաներից՝ մի մասը լքեց Հայաստանը, արտագաղթելով Ռուսաստանի Դաշնություն, մյուս մասը ուղղակի դարձավ գործազուրկ։
  • Երկաթուղին ամբողջությամբ վերածվեց ներքին կլանների, որոնց հանցավոր գործունեությամբ հիմնահատակ ոչնչացվում է այդ ոլորտը։
  • Որպեսզի իրենց հանցագործ նպատակներին ոչ մի սրտացավ երկաթուղային չխոչընդոտի, ոստիկանությունից, ԱԱԾ-ից հեռացած կամ թոշակի անցած սպաներին բարձր պաշտոններում աշխատանքի ընդունեցին (հիմնականում՝ ներքին անվտանգության ծառայությունում)։ Վերջերս հրապարակված տեսանյութերից մեկում երկաթուղայինները պատմում են, թե ինչ եղանակներով են են իրենց ահաբեկում անվտանգության նախկին ԱԱԾ-ականները, տես՝ ">։
  • Տեղեկացնենք, որ տարբեր քաղաքագետներ, իրավապաշտպաններ, լրագրողներ զանազան լրատվամիջոցներում բարձրաձայնում են՝ նյութեր հրապարակելով ընկերության ներսում գորժող հանցագործ կլանների, ոլորտում տեղի ունեցող իրավախախտումների, գումարների բացահայտ և անօրինական շորթման, «փայ մտնելու» արատավոր գործունեության մասին։
  • Իսկ թե ինչ է կատարվում ուղևորափոխադրման ոլորտում՝ ընդհանրապես ամոթ է անգամ բարձրաձայնել։ Ունենք ընդամենը արտերկրի հետ կապող երկու երթուղի՝ Երևան-Թբիլիսի, Երևան- Բաթում, որի գնացքներում հակասանիտարական վիճակ է, գարշահոտություն, կեղտ և հանցավոր անտերություն: Այս ամենի մասին ուղևորները՝ քաղաքացիներ և զբոսաշրջիկներ, ուղղակի ոչնչացնող սարկազմով և խայտառակ պատմելաոճով, ասածն ապացուցող տեսանյութերով ու նկարներով խայտառակում են մեր երկաթուղային ծառայությանը, դրանով՝ պետությանը և ժողովրդին, տես հոդվածը` https://www.azatutyun.am/a/30103014.html?fbclid=IwAR2X9Ebxpeg13QUgeO3tTAbPJovmYEdyf2dHV3mGTJ7jTijRiWeWr_f8_fM և լուսանկարները:

Մի՞թե սրա համար ենք մեր երկաթուղին «նվիրել» այդ ընկերությանը, թե՞ նվիրել ենք այն բանի համար, որ ըստ իրենց հաշվետվությունների «նոր վերանորոգված» գծերից գնացքներ շրջվեն՝ վտանգի ենթարկելով բազմաթիվ մեր քաղաքացիների կյանքը՝ հուլիսի 29-ին խորտակվեցին բենզին պարունակող ցիստեռներով 7 վագոն, օգոստոսի 16-ին՝ ոսկու հանքանյութով բարձած 9 բեռնատար վագոն: Հիմա ինչի՞ն ենք սպասում, սպասում ենք, որ աստված չանի մարդատար գնացք խորտակվի և, նորանոր բազմաթիվ զոհեր ունենալուց հետո, նո՞ր պատասխանատվության ենթարկենք այս հանցագործներին։

Պարո՛ն Վարչապետ, ու՞ր են նայում մեր իրավապահ մարմինները: Երկաթուղու գործն արդեն մեկ տարի է քննվում է, Դուք էլ ժամանակին հրապարակեցիք, որ 60 միլիոն դոլարի չարաշահումներ են տեղի ունեցել։ Տարբեր հրապարակախոսներ շեշտում են, որ հաստատված է 100 միլիոն դոլարի չարաշահումների փաստը: Մի՞թե այսպիսի չարաշահումների արդյունքում չկա գոնե մեկ մեղադրյալ, գոնե մեկ պաշտոնից հեռացված անձ։ Թե սրանք, որպես Ռուսաստանի քաղաքացիներ, իրավունք ունեն կործանել մեր երկիրը։ Նմանատիպ արարքներն անպատիժ թողնելով են փչանում հայ-ռուսական միջպետական և միջէթնիկական հարաբերությունները, քանի որ ստեղծված անպատժելիության մթնոլորտը հայ երկաթուղայիններին և հասարակ քաղաքացիներին դրդում են մտածել, որ ռուսները եկել են մեր երկիրը քանդելու, թալանելու ու ծախելու։

Պարոն Վարչապետ, նման կառավարման արդյունքում մենք կկորցնենք մեր երկաթուղին: Իսկ մենք պատերազմի մեջ ենք և չի կարելի հաշվի չառնել երկաթուղու ռազմավարական ռեսուրսը:

Ինչ վերաբերվում է երկաթուղում աշխատող ԱԱԾ-ական պահեստազորի սպաներին, ապա հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն բանին, որ իրենց անգործությամբ նրանք նպաստում են տվյալ ոլորտի քանդվելուն և աստիճանական ոչնչացմանը, նրանք պե՛տք է համարվեն հանցագործներ, որովհետև ազգային անվտանգություն ապահովելու փոխարեն, իրենց երկու կոպեկ աշխատավարձի դիմաց, ոչ միայն աչք են փակում կատարված ապօրինությունների վրա, այլև աջակցում են երկրի ռազմավարական ոլորտի քայքայմանը, դրանցից են` Արմեն Դարբինյանը, Կարեն Անտոնյանը, Արա Մնացականյանը, Արթուր Դավիթավյանը, Զարմիկ Եպիսկոպոսյանը և այլոք։ Մի՞թե սրա մասին չգիտի ԱԱԾ տնօրեն պարոն Վանեցյանը, ու չգիտեք Դուք:

Ամբողջ երկաթուղին է խոսում, որ ռուսները գալիս թալանում ու գնում են: Շուտով Հայաստանից կմեկնի Ռուսաստանից եկած հերթական ծառայողախումբը։ Սեպտեմբերին լրանում է գլխավոր տնօրեն Վալկոյի հրամանագիրը, այն Վալկոյի, որը նոր էլեկտրագնացքում Ձեզ համար զուգարանի գովազդ էր անում։

Իսկ ինչու՞ Ձեզ չեն հրավիրում նստելու Երևան-Բաթումի գնացքը, որպեսզի համոզվեք, որ ջուրը, զուգարանի թուղթը արագ վերջանում են մինչև երկրի սահմանին հասնելը, ու ողջ ծանր ճամփորդության ընթացքում զուգարանի և կուպեների գարշահոտությունից մարդիկ խորշում են։ Կամ ինչու՞ չեն հրավիրում նստելու Երևան-Գյումրի կամ Երևան-Երասխավան գնացող հին գնացքները, որտեղ վագոնների վրա անգամ ներկ չկա։ Թող պարոն Վալկոն ձեզ բացատրի, թե այդ ինչպես եղավ, որ իր հայրենի Ռուսաստանի հետ վագոնային բեռնափոխադրումներն իսպառ վերացվեցին։ Կարո՞ղ է նույն այդ Վալկոն մեկնաբանել տիրող իրավիճակի պատճառները, ո՛չ չի կարող: Բայց կարող է իրենց «Սպուտնիկ Արմենիայով» և հպատակ ԶԼՄ-ներով լկտիաբար ստեր տարածել հանրության մեջ, թե իբր Հայաստանում այդքան բեռ չկա, որ լաստանավով տեղափոխեն: Իհարկե այդպես է, որովհետև սակագներն այնքան ուռճացված են, որ տնտեսավարող սուբյեկտները՝ բեռնափոխադրող ընկերությունները երես են թեքել երկաթուղուց։

Պարոն Վարչապետ, հորդորում ենք Ձեզ առանձնակի ուշադրություն դարձնել երկաթուղում ստեղծված քրեական գործի ընթացքին, քննչական կոմիտեում տվյալ գործի պատասխանատու անձանց պարտականությունների պատշաճ կատարմանը, որն արդեն մեկ տարի է զարմանալիորեն նախաքննության փուլում է, և հաստատված այն մտքին ու վարքագծին, թե տարբեր երկրներից Հայաստան կարող են գալ բարձր մակարդակի «խոպանչիներ», թալանել մեր երկիրը և մեկնել առանց պատիժ ու պատասխանատվություն կրելու։


TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան ավտոմոբիլային կապը

TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան...

18:00

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

17:45

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական....

17:36

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա (Տեսանյութ)

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա...

17:17

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ բերելու հարցում. Ռոբերտա Մեցոլա

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ...

17:03

Այսօր Միջինքն է

Այսօր Միջինքն է

14:49

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

14:33

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի...

14:15

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը. Արմեն Աշոտյան

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի...

13:44

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է...

13:23

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

13:14

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով...

13:08

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի. Մեսրոպ Առաքելյան

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող...

12:51

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին...

12:22

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն...

12:04

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

11:44

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել (տեսանյութ)

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել...

11:33

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

11:09

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության բացմանը

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության...

10:33

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

10:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44