ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթների ընթացքում իր մտերիմների հետ զրույցում մտավախություն է հայտնել երկրում տնտեսական իրավիճակի հնարավոր վատթարացման կապակցությամբ, որը կարող է բացասաբար ազդել երկրորդ ժամկետում վերընտրվելու նրա հնարավորությունների վրա, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը, չնայած իր այն շարունակական հայտարարություններին, որ ԱՄՆ-ի տնտեսությունը ավելի ուժեղ է, քան երբևէ, իր ենթականերին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սպառողների շրջանում վստահության բաձրացման նպատակով։ Հնարավոր միջոցներ են դիտարկվում՝ հարկերի նվազեցումն ու Կանադայի և Մեքսիկայի հետ առևտրային հարաբերությունների հաստատումը։ Դիտարկվում է նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (հանդիսանում է Միացյալ Նահանգների կենտրոնական բանկը) վրա ճնշումները։
CNN-ի պնդմամբ՝ Թրամփը և նրա մտերիմները, մասնավորապես՝ ավագ խորհրդական և փեսա՝ Ջարեդ Քուշները, վերջերս անձամբ են զանգահարել ազդեցիկ ամերիկացի գործարարներին: Ըստ հաղորդման՝ հեռախոսազրույցի ընթացքում վերջիններս գործարարներին հայտնել են ԱՄՆ-ում տնտեսական իրավիճակի մասին։
Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ Սպիտակ տանը մտավախություն ունեն, որ երկրի տնտեսական իրադրությունը 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին կարող է անբարենպաստ լինել Թրամփի համար։
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55