ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անվտանգության հանձնաժողովի անդամ Մարկ Ուոքերը (Հյուսիսային Կարոլինա նահանգից, հանրապետական) մեղադրեց երկրի ռազմածովային ուժերին՝ չպարզված թռչող օբյեկտները (ՉԹՕ) թաքցնելու մեջ: Այս մասին հայտնում է Politico թերթը:
Դեռևս հուլիսին հետախուզական և հակաահաբեկչական ենթահանձնաժողովների ավագ հանրապետական Ուոքերը նամակ էր գրել ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերին ՝ հետաքրքրվելով, թե ինչ է ձեռնարկում ռազմածովային ուժերի հրամանատարությունը ՝ ՉԹՕ-ի հետ շփումները հետաքննելու համար, և արդյոք որևէ օտարերկրյա կամ առևտրային ձեռնարկություններ մշակե՞լ են նոր տեխնոլոգիաներ, որոնք բացատրում են նման դեպքերը: Օրենսդիրը պահանջեց նաև շփումների «ֆիզիկական ապացույցներ» տրամադրել: Փոխնախարար Թոմաս Մոդլին հուլիսի 31-ին թվագրված նամակում պատասխանել է կոնգրեսականին, որ ռազմածովային ուժերը «շատ լուրջ են ընդունում այդ զեկույցները և շարունակում են արձանագրել ՉԹՕ-ի դիտումները և մանրակրկիտ ուսումնասիրել դրանք»:
Այնուամենայնիվ, Ուոքերը թերթին ասել է, որ հիասթափված է նավատորմի՝ ԱՄՆ զինված ուժերի համար վտանգ ներկայացնող օբյեկտների վերաբերյալ տվյալներ տրամադրելու ակնհայտ դժկամությունից: «Չնայած ինձ հուսադրում են նավատորմի փոխնախարարի խոսքերը, որը հաստատեց, որ ՉԹՕ-ի հետ շփումները մանրակրկիտ հետաքննվում են, սակայն հիասթափված եմ հստակ պատասխանների բացակայությունից այն սպառնալիքի վերաբերյալ, ինչը կարող է առաջացնել ԱՄՆ օդային տարածքում գերակշիռ [տեխնիկապես] թռչող ապարատը», – ասաց կոնգրեսականը:
Ծովային նավատորմի խոսնակ Ջո Գրադիշերը հրապարակմանը հայտնել է, որ իր հրամանատարությունը «այս թեմայի վերաբերյալ նոր տեղեկություններ ստանալու համար լրացուցիչ հարցում չի ստացել», բայց պատրաստ է պատասխանել Կոնգրեսի ցանկացած հարցին:
«Եթե ռազմածովային ուժերը կարծում են, թե Չինաստանը կամ Ռուսաստանն ունեն առաջատար օդատիեզերական տեխնոլոգիաներ, որոնք խոցելի են դարձնում ազգային անվտանգությունը, ապա ամերիկացի ժողովուրդը իրավունք ունի իմանալ, թե ինչ է անում իրենց կառավարությունն այս հարցում», – շեշտեց Ուոքերը:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02