Լույս սեպտեմբերի 9-ի գիշերը «Դորիան» փոթորիկը, որը մոլեգնել է Կանադայի ատլանտյան նահանգներում, առանց էլեկտրականության է թողել շուրջ 500 հազար տնային տնտեսություններ ու ձեռնարկություններ: Այդ մասին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների CBC կանադական կորպորացիան: Նրա տվյալներով՝ փոթորկի հարվածը բաժին է հասել Նոր Շոտլանդիա, Նյու-Բրանսուիք կանադական նահանգներին, ինչպես նաեւ արքայազն Էդուարդի կղզուն: «Դորիան»-ը տարածաշրջանին մոտեցել է որպես երկրորդ կատեգորիայի փոթորիկ՝ ժամում մինչեւ 145 կիլոմետր քամու պոռթկումներով: Հալիֆաքս քաղաքում (Նոր Շոտլանդիա) տապալվել է շինարարական կռունկը: Ներկայում «Դորիան»-ը շարժվում է արեւելյան ուղղությամբ եւ դասակարգվում է որպես արեւադարձային ցիկլոն: Ավելի վաղ փոթորկի հետեւանքներն զգացել են ԱՄՆ-ի Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաում: Հորդառատ անձրեւներն ուղեկցվել են մի քանի տոռնադոներով: Մոտավորապես 400 հազար բնակելի տներ եւ ձեռնարկություններ մնացել են առանց էլեկտրականության, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01