«Երբ Նիկոլ Փաշինյանն ընդունում է Գարեգին Չուգասզյանին, դա նրա քաղաքական պարտության ակնառու օրինակն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով, Ժիրայր Սեֆիլանի զինված հանցախմբի ձևավորողը, ՊՊԾ գնդի գրավումն ու գրանցված զոհերի ողջ պատասխանատվությունն ընկնում է Գարեգին Չուգասզյանի վրա։
«Մարդը, ով իր սեփական պետականության դեմ դուրս եկած, զինված հանցախումբ ստեղծած մարդկանց ընդունում է, քաղաքական հարցեր է քննարկում, նրանք դուրս գալուց հետո սպառնում են, պահանջում են ինչ-որ քաղաքական գործընթացներ Հայաստանում, ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Հայաստանի որպես վարչապետ այդպես էլ չկայացավ, թուլացել է, իր դիրքերն ուղղակի ոչնչացված են, ցույց է տալիս, որ նա առողջ քաղաքական ուժերի կոնսոլիդացման փոխարեն հենվում է հանցագործ ուժերի վրա»,- նշեց Վ. Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հանդիպումն ուներ ներքաղաքական ազդակ. «Նա սպառում է բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն երբևէ դուրս գալ պայքարելու այս իշխանության դեմ, այլևս չի հենվում «Իմ քայլը» խմբակցության, կուսակցության անդամների վրա, փորձում է իր համար հենարան գտնել «Սասնա ծռերի»՝ հակապետական, հակաազգային ուժերի մոտ, սպառնում է իր դեմ պայքարելու դեպքում կիրառել բռնի, անպատասախանատու ուժ՝ «Սասնա ծռեր» ուժը»։
Վ. Հովհաննիսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն այսօր երբևէ թույլ չի տա արտահերթ ընտրություններ, որովհետև տեսնում է, որ իր վարկանիշն ընկել է։
Ասուլիսին ներկա քաղաքական գործիչ Հրանուշ Խառատյանը խոսելով Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպման մասին, կարծիք հայտնեց, որ հերթական հանդիպում էր հանդիպումների շարքում, հատուկ քաղաքական նպատակ չի տեսնում։
«Եթե «Սասնա ծռերը» հանդիպումից հետո դուրս են գալիս ու պնդում, որ արտահերթ ընտրություններն իրենց համար օրվա հրամայականն է, նշանակում է, որ եթե այդ խնդիրն այնտեղ քննարկվել է, ապա իրենք այնտեղ օժանդակության հույս չեն ունեցել, դուրս գալուց հետո շարունակել են պնդել»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Ամուլսարի խնդրին, նրա կարծիքով, այդ հարցն այս իշխանության համար դժվար կուլ տալու խնդիր է դարձել։
«Այն կարծիքին եմ, որ եթե հիմա իշխանությունը շարունակի այս պրոցեսը, իր դեմ ավելի լուրջ զանգվածային ըմբոստացում կլինի։ Հանքարդյունաբերության իրավունքի և շարունակականության վրա պնդումը կարող է առաջացնել բախումնային ըմբոստացում»,- նշեց Հ. Խառատյանը։
Դիտարկմանը, թե Ն. Փաշինյանը Ամուլսարի փակումը դրեց Հայաստանի տնտեսական զարգացման հետ մի հարթության վրա, նա ասաց. «Դրեց, ուրեմն նշանակում է, որ նրանք երկրի տնտեսության առավել արդյունավետ զարգացման ծրագիր չունեն»։
Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի խոսքով, հանքարդյունաբերությունը պետք է լուրջ փորձաքննության ենթարկվի։
«Մեր ընդերքի բոլոր շահագործողները, ովքեր խախտում են սահմանված նորմերը, պետք է պատժվեն ու փակվեն, այդ թվում Ամուլսարի դեպքում»,- նշեց նա։
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
10:39
10:02
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
12:03 26.06.25
12:17 26.06.25
10:02 26.06.25
11:12 26.06.25
10:39 26.06.25
11:02 26.06.25
12:35 26.06.25
12:52 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03