«2019 թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 97 հոդված, որոնցից 27-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 68-ը՝ չեզոք:
Ամուլսարի հարցով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես գտնվում է քննադատությունների կիզակետում։ Ամուլսարը դեռևս ներկա իշխանության բոլոր թևերի համար անլուծելի գլուխկոտրուկ է մնում։
ՀՅԴ բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը, անդրադառնալով Ամուլսարի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշման մասին Ալեն Սիմոնյանի գնահատականին, ըստ որի ՀՅԴ-ն հանրությանը հաճոյանալու եւ քաղաքական փնտրտուքների նպատակ ունի, ասել է. «Ցանկություն չունեմ ինչ-որ մեկի, առավել եւս՝ Ալեն Սիմոնյանի ասածները մեկնաբանել: Մեր տեսակետներն ու մոտեցումներն այդ հարցում սպառիչ են: ՀՅԴ-ն հայտարարությամբ հանդես է եկել, Բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ օրերս ծավալուն մեկնաբանություն է տվել»։
Բնապահպան Ապրես Զոհրաբյանն էլ իր հերթին է անհեթեթ որակել Ալեն Սիմոնյանի խոսքերն ուղղված բնապահպանական ճամբարին, նա նշել է, որ Ամուլսարի մասին գրողնեը հիմնականում Ամուլսարի տեղն ու դիրքը լավ չեն պատկերացնում։
Աժ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կինը և Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան մեկնաբանություններում բանավեճ են ունեցել, որը լայն քննարկման առարկա է դարձել։ Գորգիսյանի կինը՝ Գայանե Տեր-Աստվածատրյանը, Տիգրան Ավինյանի գրառման տակ գրել է. «Տեղն ա մեզ, 70% ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց», որից հետո բանավեճին միացել է փոխխոսնակը և հարցրել. «Գայանե Տեր-Աստվածատրյան ջան, բայց դուք Լուսավոր Հայաստանից եք, մեզ եք ձայն տվե՞լ, ուղղակի հարցնում եմ»։
Սա համացանցում քննադատությունների տեղիք է տվել։ Շատ օգտատերեր հարցնում են՝ արդյոք իշխող ուժը միայն իրենց ձայն տվածների համար պետք է աշխատի»։
«Մեդիա պաշտպան»
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01