ARM | RUS |

«Ձուկը դեռ ջրում է»…

10.09.19 | 16:34

Իշխանազավթումից հետո Հայաստանի քաղաքական դաշտը նման էր «Դորիան» մրրիկի ենթարկված Բահամյան կղզիներին՝ ավերակներ, քաղաքական «դիակներ» և համաճարակի վտանգ։ Ավերիչ աղետից կենդանի մնացած հատուկենտ վերապրածներից էի ես, իմ կուսակցական ընկերներն ու հասարակության եզակի ներկայացուցիչներ:


Այս 16 ամիսների ընթացքում ի հետեւանս իշխանական բազում սխալների, ապիկարության և անգործության քաղաքական դիմադրության օջախների թիվն ավելացավ, քաղաքական համակարգի փլատակների տակից սկսեցին լսվել սկզբում ցաքուցրիվ, հետո՝ ավելի կազմակերպված ձայներ։

Հայաստանում իշխանափոխության ակունքների մասին շատ է խոսվել։ Այստեղ միայն փաստեմ, որ մեր սխալները միայն առիթ էին, իսկ տեղի ունեցածի պատճառները՝ շատ ավելի խորն էին։

Ռուսական, իսկ հետո՝ Խորհրդային տարածքի մտավորականությանը մշտապես բնորոշ երկու էքզիստենցիալ հարց ձևավորեց երկրիս «սևական» օրակարգը. «Ո՞վ է մեղավոր» և «Ի՞նչ անել»:

Հերթով անդրադառնամ:

«Ով է մեղավոր»

Երկրում ստեղծված իրավիճակի համար հանրային-քաղաքական դիսկուրսը մատնանշում է մեղավորների հետևյալ հիմնական երկու տարբերակը.

1. Սերժ Սարգսյան

Ա) «Սաղ Սերժնա մեղավոր» աղանդի հետևորդների համար կա անցյալի, ներկայի և ապագայի դժբախտությունների և անհաջողությունների մեկ միասնական ամենափրկիչ բանաձև, ըստ որի՝ իր, իր մորաքրոջ աղջկա, իր բաջանաղի հարսի և ընդհանուր երկրի խնդիրների մեջ իր մշտական, անսասան եւ մոգական ազդեցությունն ունի Հայաստանի երրորդ նախագահը։ Այս ուղղության երկրպագուների քաղաքական հավատամքը խարսխված է «Սաշիկի 50/50»-երի, «կազինոներում Սերժի տանուլ տված միլիոնների» և Բադեն-Բադենի լողավազանում թրջված դեղին լողազգեստի վրա։

Բ) «Մեկա Սերժնա մեղավոր»։ Այս հոսանքի հետեւորդների թիվը ավելանում է օրեցօր, սակայն միջնաժամկետ կտրվածքով այս ուղղությունը ինքնուրույն ապագա չունի, այլ հանդիսանում է Ա. կետից հիասթափված, բայց սեփական սխալն եւ քաղաքական միամտությունը դեռեւս չընդունող մարդկանց ժամանակավոր ապաստան։ Նրանց ինքնախաբեության բանաձեւը մոտավորապես հետեւյալն է. «Թող նորմալ կառավարեին, մենք էլ Նիկոլի հետեւից չգնայինք»։ Առավել արժանահավատության համար այն կրկնվում է օրական առնվազն 5 անգամ՝ տաքսիից մինչեւ բլոտի սեղան եւ ուղեկցվում է շրջապատի կողմից «բա իհարկե, ախպեր», «հաստատ, ցավդ տանեմ», «տո սաղ դրանց տակա» բնույթի սույն մարգարիտը բետոնող հավաստիացումներով։ Նախորդ իշխանությունների բազում բացթողումներով հանդերձ, նման մարդիկ իրենց կատարած սխալ ընտրության պատճառներն ու հետեւանքները մշտապես փորձում են գցել ուրիշների վրա։ Վերջիվերջո, կարճ ժամանակի ընթացքում նրանք կունենան բավարար խիզախություն ընդունելու այդ ընտրության պատասխանատվությունը՝ անկախ նախորդների բացթողումներից, եւ կտեղափոխվեն 2-ի Բ խումբ։

Գ) «Նիկոլը Սերժի մարդնա» վարկածի կողմնակիցները ունեն ընդամենը մեկ փաստարկ. «Սերժը շախմատա խաղում ու սաղ հաշվելա»։ Որքան էլ մեծ է խորհրդավորության եւ ամենազորության գայթակղությունն ու նման սուպերմենի տեղակալ լինելու իրողությունը, այնուհանդերձ փաստեմ, որ անգամ ամենասարսափելի երազում նման անտրամաբանական եւ քայքայիչ կոմբինացիա մեր մտքով անցնել չէր կարող (գիտենք, թե այդ վարկածը որտեղ է եփվում։ Կգա ժամանակը՝ բոլորը կիմանան)։ Հնարավոր չէր, ինչպես ժողովուրդն է ասում, առկա ընդդիմադիր բազմազանության մեջ համբուրել հենց Նիկոլ Փաշինյանի ճակատը։

2. Նիկոլ Փաշինյան

Ա) «Թավիշը շատա»

Դեռեւս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Նիկոլը բավարար չափով խիստ չէ նախկինների հանդեպ։ Որ Հանրապետության, Ազատության կամ Ֆրանսիայի հրապարակների ասֆալտը պետք է ողողել «հանցավոր ռեժիմի» արյամբ, ու ամեն ինչ լավ կլինի։ Այս մոտեցման հետեւորդները, ըստ ամենայնի, հյուսիսային շամանների ժառանգորդների պես կարծում են, որ իրենց պայծառ ապագան կախված է հորինված աստվածներին մատուցված զոհերի քանակից։ Իրականում նրանց մտքին իշխանությունը Նիկոլի ձեռքից «պերեխվատ» անելու մոլուցքն է, եւ , պարադոքսալ է, բայց փաստ, որ նրանք դե ֆակտո իշխանությունների աղախինն են, քանզի իրենց ֆոնին Նիկոլը ներկայանում է որպես չարյաց փոքրագույն։

Բ) #SutNikol

Հետհեղափոխական «պախմելի» վերջին, ամենակարեւոր փուլն է, որից կախված է ողջ երկրի առողջացման դեռեւս առկա հնարավորությունը։ Այս խմբին պատկանող մարդիկ կամ ի սկզբանե են հասկացել մեզ հրամցված թավշյա էքստազի վտանգները, կամ ազնվորեն վերլուծելով, այդ թվում՝ սեփական միամտությունը, եւ անցնելով քաղաքական կատարսիսը՝ ինքնամաքրումը, եկել են միարժեք եւ միակ ճիշտ եզրահանգման. Նիկոլ Փաշինյանը կեղծ փրկիչ էր, կեղծ շերիֆ, կեղծ մանրադրամ։

«Ի՞նչ անել»

Ինչպես տեսանք, քաղաքական իրականության ախտորոշումը պտտվում է կամ Նիկոլ Փաշինյանի, կամ Սերժ Սարգսյանի անունների շուրջ։ «Կա երրորդ ճանապարհ» թեզի հետեւորդները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կամ չափից ավելի անձնակենտրոն են, կամ Հայրենիքի պղտորված ջրերում ձուկ բռնելու ցանկությունն ունեն։

Ռոբերտ Քոչարյանի գործոնը այս համատեքստում բոլորովին այլ՝ քաղաքական հետապնդման եւ անարդարության դեմ պայքարի առաջամարտիկի իմաստն ունի։ Ուստի պետք է՝

1. Մոռանալ «հների» եւ «նորերի» մասին, քանզի մեր` ընդամենը 30 տարվա պատմության ընթացքում այդ բաժանումը խիստ պայմանական է։ Ո՞վ է նորը։

Իր քաղաքական կենսագրությունը համաշխարհային ջրհեղեղի ժամանակներից վերաշարադրող Նիկոլ Փաշինյա՞նը։ Կառավարության կեսը կազմող «հին» դեմքե՞րը։ Չբերեք ԱԺ-ում մարդահաշիվ դարձած, բայց քաղաքական արժեք չներկայացնող ու չստեղծող տասնյակ իշխանական պատգամավորների անուններ։ Նրանք այս խաղի մեջ ընդամենը քաղաքական կրախմալն են, օսլան, որ տարածք ու տեղ է գրավում, ծավալ ստեղծում, բայց որակ չի տալիս։

Մեր օրոք իշխանական ամենաազդեցիկ դիրքերը զբաղեցնող, իսկ այսօր առանձին խաղացող դարձած մարդի՞կ են «նոր»։

2. 30 տարվա ընթացքում բոլորն այնքան եմ միահյուսվել, խառնվել ու փոխկապակցվել իրար, որ նման բաժանումները պարզապես ծիծաղելի են։ Անտարակույս, իրենց նորովի դիրքավորող մարդիկ ընդամենը կիսամոռացված, իսկ հաճախ՝ չմոռացված «հինն» են։

3. Անշուշտ, վերադարձ «հնին» չի կարող լինել, բայց «հինը» մոռանալը կործանարար է։ Միշտ այդպես է եղել։

4. Դադարել խոսել ռեւանշի մասին։ Եթե համաշխարհային պատմության մեջ ժամանակին պարտության մատնված քաղաքական ուժերի ցանկությունը վերակառուցվելով շարունակել պայքարը դիտարկել որպես ռեւանշիզմ, ապա, այո, քաղաքակիրթ աշխարհի ողջ պատմությունը ռեւանշիզմի պատմություն է։ Հակառակ դեպքում քաղաքական համակարգ եւ ոչ մի երկրում չէր կայանա, եթե նախկին իշխող ուժերը անհաջողություններից հետո վերանային ասպարեզից։ Մեր դեպքում ասեմ ավելի կտրուկ՝ եթե ուզում ենք Հայաստանում ունենալ կայուն քաղաքական համակարգ, ապա բացառիկ ինստիտուցիոնալ կուսակցությունը պարտավոր է ներկայացված լինել երկրի քաղաքական կյանքում։

5. Ժամանակին մենք միամտաբար ու մեծամտաբար ասում էինք, որ «իշխանությունը պետք է անցնի Մելիք Ադամյան փողոցով»։ Իհարկե, ֆորմալ առումով ճիշտ ենք, քանզի ամեն օր տեսնում ենք Կառավարական շենքի ետնամասից բակ մտնող վարչապետական շարասյունը։ Բայց այսօր նորովի նայենք ստեղծված իրավիճակին և… փաստենք, որ առանց Հանրապետականի ընդհանուր ընդդիմադիր բեւեռ կայանալ չի կարող։

6. Ուզենք, թե ոչ, պետք է արձանագրել, որ եթե տեսանելի ապագայում երկրի առջեւ ծառացած խնդիրների անհապաղ լուծման համար երկրին պետք է իշխանափոխություն, ապա ոչ մի առանձին վերցրած ուժ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանականները, այլականները, նորաստեղծները այս հարցը միայնակ լուծել չեն կարող։ Այս խաղը ֆուտբոլի առաջնություն չէ, եւ ֆինալում «դռակոնին» հանդիպելու համար չկան ընդդիմադիր 1/8-րդներ, 1/4-րդներ եւ կիսաեզրափակիչներ։

Այս խաղը Հայաստանի գոյամարտն է, որում հնարավոր է հաղթել, միմիայն «աստղերի հավաքականով» ու լավ մարզչական թիմով։ Ուստի միասին խաղալու երեսատեղ թողեք, ընկերներ…

7. Եվ վերջինը։ Դիրքավորում, վերադասավորություն, հայտագրում՝ ամբողջը հասկանում եմ… Բայց շտապում եք, տղերք։ «Ձուկը դեռ ջրում է»…

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ


«Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝ դպրոցական

«Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝...

16:32

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանն էապես չի...

15:35

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք

15:08

Դաշինք կկազմեն բոլոր նոր ուժերի հետ, որոնք ցանկանում են միավորվել

Դաշինք կկազմեն բոլոր նոր ուժերի հետ, որոնք ցանկանում են...

14:21

Մեծ Պահքի 41-րդ օրը Ղազարոսի հարության հիշատակի օրն է

Մեծ Պահքի 41-րդ օրը Ղազարոսի հարության հիշատակի օրն է

14:14

Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, ես ի նկատի ունեմ Հորմուզը. Թրամփ

Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, ես ի նկատի ունեմ Հորմուզը....

13:42

Աշոտ Նավասարդյանն ասել է՝ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ. Շարմազանով

Աշոտ Նավասարդյանն ասել է՝ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ....

13:17

Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վերդիկտ, նա կալանքի տակ է

Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վերդիկտ, նա կալանքի տակ...

12:49

Վթար՝ Ճամբարակի խաչմերուկում. բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր

Վթար՝ Ճամբարակի խաչմերուկում. բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա...

12:17

Իրանը հայտնում է, որ խոցել է ԱՄՆ բազայի ինքնաթիռներ

Իրանը հայտնում է, որ խոցել է ԱՄՆ բազայի ինքնաթիռներ

11:55

Սողանք Կապանում․ տուժածներ չկան

Սողանք Կապանում․ տուժածներ չկան

11:20

Ովքե՞ր են տարվա լավագույնները. տեղի ունացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը

Ովքե՞ր են տարվա լավագույնները. տեղի ունացավ «Արտավազդ»...

11:19

Իշխանության սնման աղբյուրն ագրեսիան է

Իշխանության սնման աղբյուրն ագրեսիան է

10:52

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի»-ի շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք. Մանրամասներ

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի»-ի շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են...

10:35

Վարորդներին դեռ հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին դեռ հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

10:09

«Կանազի» շենքի ներսում գույք այրելու կասկածանքով 3 անձ է հայտնաբերվել

«Կանազի» շենքի ներսում գույք այրելու կասկածանքով 3 անձ է...

09:38

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է զոհվել

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է...

18:18

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է ստորագրվել

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է...

17:39

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. «Հայաստան» խմբակցության...

17:02

Դրական զարգացումներ են առկա. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Դրական զարգացումներ են առկա. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների...

16:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44