Շենգավիթի դատարանի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարեցին, որ նստացույց են սկսում: Նրանք պահանջում են կատարել Սահմանադրական դատարանի որոշումը և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով անհապաղ նիստ հրավիրել:
Նշենք, որ բողոքի ակցիա իրականացնող աջակիցներն իրենց պահանջի մասին տեղեկացրել էին Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի օգնականին, սակայն որևէ արձագանք չեն ստացել։
«Մենք առայժմ հայտարարում ենք նստացույց, թե մինչև երբ, դեռևս չենք նշում և կսպասենք տիկին Դաինբեկյանի պատասխանին, թե երբ է հրավիրելու անհապաղ նիստ»,-ասաց աջակիցներից մեկը:
Նշենք, որ Քոչարյանի աջակիցները առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց՝ պահանջելով Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանից անհապաղ դատական նիստ հրավիրել և քննարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ-ն մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, ըստ որի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Ըստ 35-րդ հոդվածի 2–րդ մասի՝ նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։
Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի և ազատ արձակի երկրորդ նախագահին։ Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։
Քոչարյանի աջակիցներից Վահե Եփրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քիչ առաջ տեղեկացել են, որ դատարանը հրաժարվում է անհապաղ նիստ հրավիրել ու ուժի մեջ է թողնում ս/թ. սեպտեմբերի 12-ին դատական նիստ հրավիրելու մասին որոշումը:
Նա մասնավորապես գրել է. «Այսինքն` դատարանն անտեսում է անհապաղ դատական նիստ հրավիրելն ու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը ժամ առաջ դադարեցնել, վերացնել օրենքի կոպտագույն խախտմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Մենք՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներս, հայտարարեցինք անժամկետ նստացույց, քանի որ Դատարանը փաստորեն հրաժարվում է իրականացնել արդարադատություն և արհամարհում է անձի ազատության հետ կապված խնդիրը քննության առարկա դարձնել անհապաղ, մինչդեռ ընդհանրապես իրավունքի տրամաբանությունից և հատկապես ՍԴ -ի՝ ս/թ. սեպտեմբերի 3-ի որոշումից բխում է հետևյալը՝ անհապաղ անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ ու անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոցի վերացման ու քրեական հետապնդում իրականացնելու անթույլատրելիության խնդիրներին։
Հ.Գ. Ռոբերտ Քոչարյանի՝ Երևան ֊ Կենտրոն ՔԿՀ -ում ամեն րոպե գտնվելն ապօրինի է ու փաստ՝ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման»:
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
10:39
10:02
20:56
16:24 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:35 26.06.25
10:02 26.06.25
11:12 26.06.25
11:02 26.06.25
10:39 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03