ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը (#UNGA74) կմեկնարկի սեպտեմբերի 17-ին՝ երեքշաբթի օրը: Բարձր մակարդակի Ընդհանուր բանավեճի առաջին օրը կմեկնարկի սեպտեմբերի 24-ին՝ երեքշաբթի օրը, որին կասնակցի նաև ՀՀ վարչապետը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի ԳՀՎ երևանյան գրասենյակից։
«2019 թվականի հունիսի 4-ին #UNGA74 նստաշրջանի նորընտիր նախագահ է ընտրվել նիգերիացի պարոն Թիջանի Մուհամմեդ-Բանդեն: Պրոֆեսոր Թիջանի Մուհամմեդ-Բանդեն կարկառուն գիտնական և դիվանագետ է: Որպես ՄԱԿ-ում Նիգերիայի մշտական ներկայացուցիչ, նա աշխատել է գործընկերների հետ աշխարհի տարբեր ծայրերից` հանուն համընդհանուր նպատակների: Պարոն Մուհամմեդ-Բանդեն փոխնահագահել է նաև Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը:
Այս տարի, ընդհանուր բանավեճից բացի, աշխարհի առաջնորդները կմասնակցեն հինգ գագաթնաժողովների և բարձր մակարդակի հանդիպումների խթանելու կլիմայի փոփոխությանն դեմ ուղղված գործողությունները և արագացնելու կայուն զարգացման առաջընթացը՝ նպատակ ունենալով բոլորի համար ապահովել առողջ, խաղաղ և բարգավաճ կյանք:
Բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը (սեպտեմբերի 23-27-ը) եզակի հնարավորություն է արժևորելու բազմակողմանիությունը և կարևորելու հանուն ՄԱԿ-ի առաջնահերթությունների աճող ձգտումն ու գործողությունների արագացումը «Գործողություն մարդկանց և մոլորակի համար. 1 շաբաթ – 5 գագաթաժողով 17 նպատակ» կարգախոսի ներքո։
Գործողություն հանուն կլիմայի գագաթաժողով 2019 (սեպտեմբերի 23)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրավիրում է գագաթաժողով ՝ «Մրցարշավ, որը մենք կարող ենք հաղթել. մրցարշավ, որը մենք պետք է հաղթենք» կարգախոսի ներքո, ամենաբարձր մակարդակներում քաղաքական և տնտեսական էներգիան ուղղորդելու հանուն կլիմայի գործողությունների առաջմղմանը՝ Փարիզյան համաձայնագրի և կայուն զարգացման 2030 օրակարգի մյուս նպատակների իրագործման համար:
Բարձր մակարդակի հանդիպում՝ Առողջապահական համընդհանուր ծածկույթ (սեպտեմբերի 23)
Գլխավոր ասամբլեայի Նախագահի կողմից հրավիրված Առողջապահական համընդհանուր ծածկույթի մասին երբևէ առաջին բարձր մակարդակի հանդիպումը մեկտեղելու է նոր ջանքերն ուղղված բոլորի համար մատչելի, ներառական և դիմակայուն առողջապահական համակարգերի հասանելիության ապահովմանը:
Կայուն զարգացման նպատակների գագաթաժողով (սեպտեմբերի 24 – 25)
ԿԶՆ գագաթնաժողովը` Գլխավոր ասամբլեայի հովանու ներքո անցկացվող առաջին բարձր մակարդակի քաղաքական ֆորումը, թույլ կտա համաշխարհային առաջնորդներին և այլ շահագրգիռ կողմերին ներկայացնելու մեր հասարակությունների ու տնտեսությունների վերափոխման գործողությունների արագացմանն ուղղված քայլերը։
Բարձր մակարդակի երկխոսություն՝ Զարգացման ֆինանսավորում (սեպտեմբերի 26)
Զարգացման ֆինանսավորման բարձր մակարդակի երկխոսությունը կհամախմբի կառավարությունների, բիզնեսներիի և ֆինանսական ոլորտի առաջնորդներին աջակցելու առաջընթացի համար անհրաժեշտ ռեսուրսների բացահայտմանը ու գործընկերությունների ստեղծմանը։
Բարձր մակարդակի զեկույց՝ Զարգացող փոքր կղզի-պետությունների առաջընթացի մեխանիզմներ (սեպտեմբերի 27)
Զարգացող փոքր կղզի-պետությունների կայուն զարգացմանն աջակցելու հավակնոտ համաձայնությունից հինգ տարի անց բարձր մակարդակի զեկույցը կներկայացնի կլիմայի փոփոխության կործանարար ազդեցության դեմ պայքարի, տնտեսական և բնապահպանական դիմակայունության զարգացման և այլ մարտահրավերների առաջընթացը:
Լրացուցիչ միջոցառումներ UNGA74 նստաշրջանի համատեքստում
ԿԶՆ Մեդիահարթակ (սեպտեմբերի 21-27)
ԿԶՆ Մեդիահարթակը կծառայի փոխակերպող գաղափարներ և փոփոխություն առաջացնող նախաձեռնությունների ներկայացմանը ՄԱԿ-ի և ամբողջ աշխարհի լսարաններին: Բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ԿԶՆ Մեդիահարթակը կհյուրընկալի որոշումներ կայացնողների, ինֆլուենսերների և լրատվամիջոցների գործընկերների՝ ազդեցիկ, ակտիվ և խորաթափանց զրույցների ներքո, որոնք ուղիղ կհեռարձակվեն ՄԱԿ-ի WebTV-ում և խթանվեն գործընկեր լրատվական կազմակերպությունների կողմից։
Տարեկան համագործակցության միջոցառում (սեպտեմբերի 24 – 27)
Տարեկան համագործակցության միջոցառումն անդամ պետություններին հնարավորություն է տալիս ստորագրել, վավերացնել կամ անդամակցել Գլխավոր քարտուղարի առաջարկած բազմակողմ պայմանագրերին: Միջոցառման կիզակետում է Կայուն զարգացման 2030 օրակարգը՝ բազմակողմանի շրջանակային համագործակցությունը՝ ուղղված սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների դիմակայմանը, ինչպես նաև՝ կայուն զարգացման համար խաղաղ և ներառական հասարակությունների և մաքուր մոլորակի կերտմանը:
Բարձր մակարդակի միջոցառում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակի կապակցությամբ – CRC30 (սեպտեմբերի 25)
Բարձր մակարդակի տոնական միջոցառումը տեղի կունենա ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակի Խնամակալության խորհրդի դահլիճում: «30 տարի առաջ, 30 տարի հետո» CRC30 մանկություններ վերափոխելու մասին զեկույցը կհրապարակվի նոյեմբերին»,- նշված է հաղրոդագրության մեջ:
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
10:39
10:02
20:56
16:24 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:35 26.06.25
10:02 26.06.25
11:12 26.06.25
11:02 26.06.25
10:39 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03